Նիհարող կնոջ խորհուրդները
Կատարյալ դիետան պետք է.
1. Հաշվեկշռված լինի: Նիհարելու սննդակարգը պետք է ներառի բանջարեղեն, մրգեր, ոչ ճարպոտ մսային եւ կաթնային մթերքներ, բուսական յուղեր փոքր քանակությամբ: Միաժամանակ սնունդը պետք է հաճախակի եւ փոքր չափաբաժիններով լինի, օրը 4-6 անգամ (սննդի 3 հիմնական ընդունում եւ 1-3 միջանկյալ):
2. Կազմված լինի միայն բնական մթերքներից:
3. Բազմազան եւ համեղ լինի: Հակառակ դեպքում դժվար կլինի խուսափել ընդհատումներից. վիճակագրության համաձայն, կարճաժամկետ սննդակարգերի 86 տոկոսն ավարտվում է վաղաժամ ընդհատմամբ կամ սննդակարգի ավարտից հետո պակաս մնացած կալորիաների վերականգնմամբ:
4. Կանանց համար առնվազն 1100-1200 կկալ պարունակի, տղամարդկանց համար` առնվազն 1300-1400 կկալ: Սննդի կալորիականության ավելի լուրջ նվազումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղման, ինչն իր հերթին սննդակարգի ավարտից հետո քաշի ավելի մեծ կուտակման պատճառ է դառնում:
5. Սպիտակուցների քանակը պետք է նորմայի սահմաններում լինի: Շատ կարեւոր է սննդում չկրճատել փոխարինելի եւ ոչ փոխարինելի ամինաթթուների պարունակությունը, որոնք կարգավորում են շատ գործընթացներ` նյութափոխանակությունը, մաշկի եւ մազերի վիճակը, ուղեղի աշխատանքը, մկանային հյուսվածքի պահպանումը, ինչպես նաեւ քաշի նվազման գործընթացը:
6. Ճարպերի նվազագույն քանակություն պարունակի: Չնայած ճարպերի ավելցուկը քաշի կուտակման է հանգեցնում, դրանց պակասը կործանարար է ազդում առողջության վրա: Ճարպերը կարեւոր դեր են խաղում մարսողության գործընթացներում, օրինակ, առանց դրանց չեն մարսվում մի շարք վիտամիններ:
7. Բավականաչափ բջջանյութ եւ վիտամիններ պարունակի: Որպես կանոն, դրան կարելի է հասնել սննդի մեջ շատ բանջարեղեն եւ մրգեր ներառելով (ըստ սեզոնի): Ի թիվս այլ բաների, բջջանյութն օգնում է հագեցածության զգացում ստեղծել, քաղց չզգալ:
8. Միացնել խմելու ռեժիմը: Կարեւոր է ամեն օր մոտ 30 մլ ջուր խմել մարմնի ամեն 1 կգ զանգվածի համար, իսկ շոգ ժամանակ` ավելի շատ: Ճաշից առաջ մեկ բաժակ սովորական կամ հանքային ջուր խմելն օգնում է կարգավորել մարսողությունը եւ նյութափոխանակությունը:
9. Մարդուն սովորեցնի ճիշտ սնվել, սովորեցնի աչքաչափով գնահատել չափաբաժինների կալորիականությունը, խթանի համեղ եւ ճիշտ սնվելը նաեւ սննդակարգի ավարտից հետո:
10. Կոչ անի սննդակարգի համադրման ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածության հետ: Բոլորովին պարտադիր չէ մարզասրահ այցելել (ամեն դեպքում սկզբնական շրջանում): Սկսեք արագաքայլ զբոսանքներից, մարզանքից (մկանների բոլոր խմբերի համար վարժություններից), պարերից, լողից եւ սպորտի այլ տեսակներից, որոնք ձեզ դուր են գալիս եւ որոնցով պատրաստ եք զբաղվել ամբողջ կյանքում:
Աղբյուրը՝ Dieta.ru