Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»

Սեյրան Օհանյան. «Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա»

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաք։

Նախընտրական հավաքի ժամանակ դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը բնակչությանն ուղղված իր խոսքում ասել է.

–Մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև՝ այն խոսակցությունները, որ դու զինվորական ես, դու կառավարման համակարգում ես եղել, քեզ պետք է այս ամենը. այո՛, պետք է, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա։ Մենք քարոզարշավը սկսել ենք հենց Տավուշի մարզից, այդ դժվարագույն հատվածից՝ սահմանային իրավիճակից քաջ տեղյակ լինելով, տեսնելով, թե ինչ դժվարույթուններով է ժողովուրդը իր հացը վաստակում։
Երբ աշխատում ես, երբ ստեղծագործում ես, սխալներ լինում են, բայց սխալը գնահատելը կամ վերագնահատելը և այն չվերացնելը նման են մարտի դաշտում պատերազմից հետո զորքը անտեր թողնելուն։ Այսինքն, պետք է այդ սխալները մենք միասին ուղղենք։ Եվ այսօր, երբ մենք հայտ ենք ներկայացնում մեր դաշինքով գնալու նոր կառավարման համակարգի ձևավորման, մենք միայնակ չենք կարող, սիրելի՛ հայրենակիցներ։ Մենք միայն ու միայն դա կարող ենք կատարել ձեր հետ։

Օհանյանի խոսքով՝ միայն ժողովուրդը կարող է արդար քվեով կատարել այդ իշխանափոխությունը, ընտրել այն ուժին, որը կարող է այս երկիրն այս դժվար կարգավիճակից դուրս բերել։

Ես չեմ կարող ասել, որ այս 25 տարիների ընթացքում մենք ոչ մի դրական բան չենք ունեցել։ Մեր անկախությունը, որ ձեռք է բերել մեր ժողովուրդը, մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Հայկական բանակը, որ այսօր ազատության երաշխիքն է, ամենամեծ ձեռքբերումն է։ Բայց մեզ խոսքի, դավանանքի ազատության հետ մեկտեղ՝ ևս 2 կարևոր ազատություն է պետք՝ ազատություն վախից, ընդ որում՝ վախ, որը վերաբերում է ընդհանուր անվտանգության ձևավորմանը, և նաև ազատություն վախից ներքին հարթության մեջ, որ ժողովուրդը չվախենա ստեղծագործել, ազատ արարի, հետապնդումներ չլինեն, կառավարման համակարգում գտնվող անձանց նկատմամբ հետապնդումներ չլինեն։ Եվ մյուս ազատությունը՝ ազատություն կարիքից։ Մեր ժողովուրդը կարքիքավոր է դարձել, իսկ դրանից ազատումը մենք կարող ենք անել միայն տնտեսության զարգացման հաշվին, որը, ինչպես զինվորի ձեռքին զենքն է հիմնական գործոնը հաղթանակի համար, այնպես էլ՝ մարդու ձեռքին, ՀՀ քաղաքացու, հայ մարդու, մեր ազգային փոքրամասնություններ հանդիսացողի համար զենք հանդիսանում է տնտեսությունը։ Մենք այն ազատականացնելու ենք, աշխատելու ենք այնպես անել, որ այն չլինի մի քանի մարդկանց, մի քանի ընտանիքների և մեծահարուստների մոտ, որպեսզի տնտեսության մեջ բևեռացում չլինի, ինչի միակ ելքն էլ փոքր և միջին բիզնեսն է,–նշել է Ս. Օհանյանը։

ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը հավելել է՝ փոքր և միջին բիզնեսն ազատելու են հարկային բեռից, հարկային արձակուրդ են տալու։

–Մենք աշխատելու ենք ժողովրդագրական խնդիրները լուծել։ Մենք հասկանում ենք, որ շատերը թողնում են մեր հայրենիքը, ժողովրդի մի մասը թողնում է սահմանները և գալիս կուտակվում է կենտրոնում և մայրաքաղաքում։ Դա անընդունելի է, մենք պետք է համաչափ տեղաբաշխված լինենք մեր երկրում, տարածության մեջ։ Մեր երկրի անվտանգության զարգացման հիմնական սկզբունքն օրորոցային վրեժն է:

Zham.am