Հայաստանն ուզում է ԵՏՄ-ում իր խոսքն ասել բաստուրմայի մասին
Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտն ուզում է մասնակցել բաստուրմայի անվտանգության մասին ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակմանը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գեւորգ Նազարյանը։
Իհարկե, շատ արտադրողներ կան նաեւ Ռուսաստանում եւ Ղազախստանում (որտեղ բաստուրման ձիու մսից են պատրաստում-խմբ)։ Բայց պետք է, որ այդ բոլոր մթերքները միասնական ստանդարտ ունենան՝ եթե ոչ բաղադրության ապա անկասկած՝ անվտանգության հարցում։ Որքան էլ տարբեր լինեն բաստուրմայի բաղադրատոմսերը, դրա անվտանգությանը ներկայացվող պահանջները պետք է նույնը լինեն։ Քանի որ սպառողը, լինի Նիժնի Նովգորոդում, Ակյուբինսկում թե Գոմելում, պետք է իմանա, որ գնում է անվտանգ մթերք․ հավելեց Նազարյանը։
Անվտանգության միասնական տեխնիկական կանոնակարգի առկայության դեպքում հնարավոր կլինի բաստուրման Հայաստանից անարգել արտահանել ԵՏՄ մյուս երկրներ, նկատեց Նազարյանը։
«Քանի որ դա մեր ազգային մսամթերքներից է, մենք մասնակցում ենք այդ ստանդարտի մշակմանը, որպեսզի այնտեղ արտահայտենք նաեւ մեր արտադրողների պրակտիկան»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ տարեվերջին Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ին է ներկայացրել առաջարկներ՝ ազգային արտադրանքի չափանիշների մասին։ Հայկական կողմն առաջարկել է ազգային արտադրանքի որակի իր չափանիշները։Խոսքը կոնյակի, բաստուրմայի, սուջուխի, Նարինե պրոբիոտիկի, մածունի մասին է ։ Դա թույլ կտա նշված մթերքների ստանդարտները համաձայնեցնել ԵՏՄ սանիտարական պահանջներին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից