Պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ. դատարանը մերժել է միջնորդությունը
Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 6-ին, մերժել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպանի դիմումը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանից:
Կարեն Մեժլումյանը նշեց, որ որպես գրավ առաջարկվել է 1,5 մլն դրամ, որը, սակայն, դատարանի կողմից մերժվել է:
Միջնորդության քննությանը ներկա է եղել Անդրիաս Ղուկասյանը, նա դատարանում նշել է, որ ինքը ազատ կարձակվի միայն քաղաքական որոշումով եւ դատարանից այլ սպասումներ չունի: Նա նաեւ նշել է, քանի որ Աժ պատգամավորության թեկնածու է, անհրաժեշտություն կա, որպեսզի ընտրարշավին մասնակցի եւ կան բոլոր փաստերը, որ ազատության մեջ չի խուսափի պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից