ԱԺ ընտրություններին մասնակից ուժերը նախընտրական հիմնադրամներ են բացել ԿԲ-ում
ՀՀ Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցության համար գրանցված ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ըստ ԿԸՀ-ի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պարտավոր էին բացել նախընտրական հիմնադրամներ ընտրական ցուցակները գրանցելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում`մինչև մարտի 4-ը:
Սահմանված ժամկետում բոլոր գրանցված 5 կուսակցությունները և կուսակցությունների 4 դաշինքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ:
Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ծառուկյան» դաշինքները:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից