«Միավորել եմ իմ ջանքերը ազնիվ ու պարկեշտ մարդկանց հետ»
Հարգելի՛ հայրենակիցներ,
Գալիք խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով թիվ 9 ընտրատարածքում, որը ներառում է Լոռու մարզը, վարկանշային ընտրակարգով առաջադրվել եմ որպես պատգամավորության թեկնածու:
Այն ինքնանպատակ չէ. սա դաշինքի, թիմի և իմ համախոհների պահանջն է: Իմ առաջադրումը նաև նպատակ է հետապնդում ակտիվ մասնակցություն ունենալ երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու գործընթացին։
Պետական և համայնքային կառույցներում պատասխանատու պաշտոններում երկարամյա աշխատանքի շնորհիվ ես եկել եմ այն համոզման, որ երկրի զարգացման և ճիշտ ուղով ընթանալու գլխավոր խոչընդոտը հանդիսանում է գործող իշխանական համակարգը, և ներկա պայմաններում հնարավոր չէ ապահովել երկրի զարգացում և առաջընթաց՝ առանց գործող իշխանական համակարգի փոփոխության, ուստի այդ մղումներով ես միավորել եմ իմ ջանքերը նույն կերպ մտածող ազնիվ, պարկեշտ մարդկանց հետ՝ երկրի ներկայիս իրավիճակը բարելավելու համար:
Հարգելի՛ հայրենակիցներ, ի դեմս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ դուք ունեք լավագույն ընտրության հնարավորություն, իսկ մենք ունենք մեծագույն պատասխանատվություն՝ արդարացնելու Ձեր տված յուրաքանչյուր քվեն և իրագործելու հզոր, զարգացող երկիր ունենալու մեր բոլորիս ընդհանուր նպատակները։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վիկտոր Դարբինյանի ֆեյսբուքյան էջից


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից