Հրանտ Թոխատյանն ուզում է միանալ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պաշտպանությանը նվիրված նստացույցին
Դերասան Հրանտ Թոխատյանն էլ կմիանար անազատության մեջ գտնվող, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պաշտպանությանը նվիրված նստացույցին, եթե ներկայացումները չխանգարեին։
Նա նույնպես մասնակցում է «Հաց բերողի» պաշտպանությանը նվիրված այսօրվա երթին։
«Ազատության հրապարակում նստացույց անող երեխաները իրենց ժամանակի, առողջության հաշվին էստեղ նստում են եւ պայքարում ՀՀ ապագայի համար, հիմա մեծահասակները պիտի համախմբվեն եւ այս երիտասարդների կողքին լինեն, նրանք այն երիտասարդներն են, որ Ֆեյսբուքում չեն պայքարում, դուրս են եկել փողոց եւ պայքարում են»,-ասել է Հրանտ Թոխատյանը։ Նա նշել է, որ ամեն կերպ աջակցելու է երիտասարդներին եւ ինքն էլ կմիանար նստացույցին, սակայն ներկայացումների պատճառով չի կարող։
Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ ակտիվիստ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց եւ երթ են իրականացնում՝ ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։
Ի դեպ, Շահեն Հարությունյանը նշել է, որ ինքը խոսել է Արթուր Սարգսյանի եղբոր հետ եւ տեղեկացել, որ նրա առողջական վիճակն ավելի է վատթարացել, արյունահոսություն է սկսվել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից