Աներոջ վարկի գումարը գողացել էր փեսան
Փետրվարի 7-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները գողության կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Ջիլ գյուղի բնակիչ 37 ամյա Ռուբեն Բոյախչյանին։ Գողության մասին ոստիկանությունում տուժողից հաղորդում չէր ստացվել։ Քրեական հետախույզները տեղեկացել էին օպերատիվ աշխատանքի միջոցով։
Հունվարի 6-ին Ջիլ գյուղից ամուսիններ էին հյուրնկալվել փեսայի տանը՝ Սուրբ Ծնունդը նշելու։ Երբ վերադարձել էին տուն, նկատել էին, որ ննջարանում՝ մահճակալից կախված պայուսակից անհետացել է 800 հազար դրամը։ Փողը վարկով էին վերցրել ու դրա մասին քչերը գիտեին։ Չէին դիմել ոստիկանություն, կասկածել էին հարևաններին և փորձել սեփական միջոցներով գտնել գողացվածը։ Դեպքից մեկ ամիս անց , դեռ գողության վերաբերյալ հաղորդում չկար, բայց ոստիկանները ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու համար։
Փորձը ցույց է տալի, որ հանցավոր ագահությանը, գրեթե, միշտ հաջորդում է հիվանդագին շռայլությունը, և ահա ոստիկանների աչքից չէր վրիպել տուժողների փեսայի շռայլությունը։ Մեկ ամսում մարել էր պարտքով գնած BMW–ի գումարի մնացորդը։ Փեսան՝ Ռուբեն Բոյախչյանն էր։ Ոստիկանության Ճամբարակի բաժնում Բոյախչյանը խոստովանեց, որ աներոջ տնից ինքն է փողը գողացել՝ վստահ էր , որ տանը չէին, իրենց տանն էին խնջույքի։ Գողանալուց հետո վերադարձել էր տուն ու շարունակել ուրախությունը։ Քննությունը շարունակվում է։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից