Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. Ռոնալդինյո Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը ԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Երիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցում

Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ Axios
Գիտություն

Թալիշից 5-ամյա Արփիի հուզիչ արձագանքը, երբ առաջին անգամ կարողացավ լսել (Տեսանյութ)

Արցախի Թալիշ գյուղից 5-ամյա Արփի Աբրահամյանը, որի ընտանիքը վերապրել է 2016-ի սարսափելի ապրիլը, այսօր՝ օգոստոսի 9-ին, առաջին անգամ ձայներ է լսել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան մեկ ամիս առաջ կոխլեար իմլանտացիա են արել, իսկ այսօր միացրել են խոսքային պրոցեսորը: Աղջիկը սկզբում անսպասելիությունից արտասվել է, իսկ հետո սովորելով ձայներին, սկսել է ծիծաղել՝ սուրդոմանկավարժի հետ արդեն ծանոթ խաղեր խաղալով:

Այս հուզիչ ընթացքը դիտելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն է ժամանել ներկայանալի պատվիրակություն՝ ԱՆ-ի աշխատակիցները նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան:

Աղջկա մայրը՝ Գայանե Աբրահամյանը, լրագրողներին պատմել է, որ Արփին 3 տարեկան էր, երբ նրա մոտ 4-րդ աստիճանի սենսոնեւրալ ծանրալուրություն հայտնաբերեցին: Դրանից հետո երեխան լսողական սարքեր էր կրում, զբաղվում էր սուրդոմանկավարժի հետ, սակայն խնդրի վերջնական լուծում կարող էր լինել միայն կոխլեար իմլանտացիան, որը եւ արել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ նորածինների մոտ լսողական խնդիրների հայտնաբերման նեոնատալ սքրրինինգը Հայաստանի բոլոր ծննդատներում կիրականացվի: Նախկինում, նրա խոսքով, ծրագիրը ամբողջությամբ չէր ծածկում Հայաստանը:

Դեսպան Յամադան եւս խոստովանեց, որ առաջին անգամ է ներկա նման իրադարձության եւ երբեք դա չի մոռանա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը հաղորդեց, որ կոխլեար իմպլանտացիան կենտրոնում մեկնարկել է 2004-ից եւ այդ ժամանակվանից 110 մարդ է վիրահատվել:

«Ընդհանրապես երկրում առողջապահության մակարդակը որոշում են կոխլեար իմլանտացիայի աստիճանով, եւ ես շատ հպարտ եմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ամերիկացի գործընկերների հետ համատեղ, կարողացել է ներդնել այն եւ գերազանց կատարել», - ասել է նա՝ հավելելով, որ ամեն տարի նա դառնում է հուզիչ տեսարանի ականատես, երբ երեխաներն առաջին անգամ ձայներ են լսում եւ դա նրա համար լավագույն պարգեւատրումն է: Նա հույս է հայտնել, որ ԱՆ-ի աջակցության դեպքում ծրագիրը կշարունակվի եւ կընդլայնվի:

ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը, ով միացրել է աղջկա խոսքային պրոցեսորը, լրագրողներին պատմել է, որ կոխլեար իմպլանտացիան 4-րդ եւ 3-րդ աստիճանի սենսոնյեւրալ ծանրալուրության համար միակ լուծումն է:

Նա բացատրել է, որ կոխլեար իմպլանտացիան բաղկացած է երկու մասից՝ ներքին ականջում իմպլանտի տեղադրում, որը վիրահատական ճանապաևհով է կատարվում եւ խոսքային պրոցեսորի միացում: Խոսելով այն մասին, թե ինչու են երեխաներն այդքան զգացմունքային արձագանքում այդ գործընթացին, բժիշկը բացատրել է, որ մինչ այդ պահը երեխաներն ապրում են լռության մեջ, իսկ այդ պահից մտնում են բազմաթիվ ձայներով լի աշխարհ:

«Կարող եք պատկերացնել, մենք ձեզ հետ ապրում ենք շատ աղմկոտ աշխարհում եւ մի վայրկյանում այդ աղմկոտ աշխարհը հասանելի է դառնում նրանց համար», - ասել է նա:

Հայկական Միջազգային առողջապահական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը պատմել է, որ մեկ կոխլեար իմպլանտը մոտ 38 հազար դոլար արժե, բայց նրանց հիմնադրամին հատուկ Հայաստանի համար այդ իմպլանտները 18 հազար դոլարով են տալիս: Նա նշել է, որ իմպլանտի ձեռքբերման եւ վիրահատության վճարի դեպքում ծնողներն իրենց հնարավորությունների չափով են մասնակցում, կազմակերպվում է նաեւ գումարի բարեգործական հավաք եւ չի եղել մի դեպք, որ որեւէ երեխային չանեն իմպլանտացիա գումար չլինելու պատճառով:

5-ամյա Արփիին խոսել սովորելու համար դեռ երկար աշխատանք է սպասվում սուրդոմանկավարժների հետ: Բայց ամենաբարդ փուլն արդեն անցած է:

NEWS.am Medicine