Հայաստանում գրանցվել է սպառողական գների 0,9 տոկոս անկում
2017թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի 1.1% գնանկումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ) գները նշված ժամանակահատվա ծում նվազել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, ծառայությունների սակագներինը՝ 0.7%-ով :
2017թ. փետրվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.7%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)՝ 105.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.8%, ծառայությունների սակագներինը՝ 98.4%:
2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%, այդ թվում սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)` 103.1%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.0%, իսկ հունվար-փետրվարին 2016թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 99.6%, 102.0%, 96.6% և 97.5%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.1-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.0%-ով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից