Հարուցվել է քրեական գործ՝ Գյուլագարակ գյուղի աշակերտների թունավորման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության
Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի
Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ:
2017 թվականի մարտի 2-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Լոռու
մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 6 աշակերտի ինքազգացողությունը
վատացել է, եւ տեղափոխվել են «Ստեփանավան բժշկական կենտրոն», որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «Սննդային թունավորում»:
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում
տվյալներ են ձեռք բերվել, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում
Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք նույն օրը՝ ժամը
11-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված
ճաշացանկով մատակարել են հաց եւ բրնձով ապուր, ինչն ուտելուց հետո 6
աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, եւ նրանք ժամեր անց՝ ժամը
18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են բժշկական
կենտրոն։ Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական
գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի
հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ
դպրոցի 4-րդ դասարանի նշված 6 աշակերտները ճանաչվել են տուժող, իսկ նրանց
ծնողները՝ որպես անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչներ:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշված
դպրոցի ճաշարանից վերցվել են բրնձով ապուրի, տոմատի մածուկի, բրնձի եւ հացի
նմուշներ, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու
նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի
օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից