Սպառնում են մեր ծնողներին ազատել աշխատանքից, եթե չդադարեցնենք. Նստացույցի մասնակիցներ
«Սպառնում են մեր ծնողներին ազատել աշխատանքից, եթե չդադարեցնենք նստացույցը»: Այս մասին այսօր` մարտի 2-ին նշել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներից մեկը` Աննա Հարությունյանը:
Նրա խոսքով` ոստիկանները հետեւում են նրանց, իրենց ծնողներին են զանգում ու սպառնում, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրանք արդեն չափահաս են:
«Ապարանից մի տղա ունեինք, մեզ հետ նստացույցի էր մասնակցում: Ոստիկանները զանգել են նրա տուն, ծնողներին պատմել: Ծնողները իրենց երեխային տուն չեն կանչել` համարելով, որ նա ինքը կարող է իր անելիքը որոշել: Նրա մայրը Ապարանի բժշկական կենտրոնում է աշխատում, զանգել են այդ տղային ու ասել, որ եթե չթողնի նստացույցը ու հետ չգնա Ապարան, ապա մորը կազատեն աշխատանքից »,-նշեց նա:
Նստացույցի մասնակիցների խոսքով` չնայած ոստիկանության ճնշումներին, նրանց թիվը գնալով ավելանում է, մարդիկ աջակցում են իրենց. «Այս գիշեր 30-ից ավել մարդ է միացել նստացույցին: Համացանցով տարածել էինք, որ տաք ծածկոցների, ուտելիքի ու էլի տաքանալու համար այլ իրերի կարիք ունենք: Մարդիկ, այսօր առավոտյան, գիշերը անընդհատ գալիս են, մրգեր են բերում, ծածկոցներ, շշեր` տաքանալու համար »,-նշեց Շանթ Հարությունյանի որդին` նստացույցի մասնակից Շահեն Հարությունյանը:
Նրա խոսքով` միակ բանը, որ նրանց պակասում է մարդկանց ակտիվությունն է երթերի ժամանակ. «Մարդիկ անտարբեր են իրենց հայրենակցի հանդեպ: Նա սովորական մարդ չէ, նա մեր Հաց բերողն է»:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից, Ազատության հրապարակում, մի խումբ երիտասարդներ` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց են հայտարարել, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ ամեն օր հավաք-երթեր են կազմակերպում: Հաջորդ երթը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից