Րաֆֆի Հովհաննիսյան. «Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հիշատակի ուղերձով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, որոնց ընթացքում բիրտ ուժի ու բռնությունների զոհ էին դարձել անմեղ քաղաքացիներ:
Ուղերձում մասնավորապես ասված է. «Մարտիմեկյան ողբերգությունը, որից անցել է ինը տարի, Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից է: Ցայսօր իրավաքաղաքական գնահատական չստացած աննախադեպ այդ ոճրագործությունը, ինչպես 1999-ի «Հոկտեմբերի 27»-ը, հետանկախական շրջանում իշխանությունը յուրացրած բռնապետական վարչակարգերի խարանն է:
Չնայած Հայաստանի հանրության եւ միջազգային կառույցների հետեւողական պահանջներին, այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց եւ չպատժվեց խաղաղ ցուցարարների գնդակոծման համար, ինչի հետեւանքով զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ 50-ի, իսկ ցույցի ավելի քան երկու հարյուր մասնակիցներ ենթարկվեցին բանտարկության, ապօրինի դատավճիռների ու հետապնդումների:
Մարտիմեկյան բռնարարքների տրամաբանությունը այդ հանցագործության շահառու իշխանությունները, ինչպես սպասվում էր, հետագայում զարգացրին ընդդեմ քաղաքական հակառակորդների եւ այլախոհների իրենց պայքարում, ընտրակեղծիքներ կատարելիս, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների եւ 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելիս, նաեւ կեղծարարության դեմ մարդկանց բողոքի գործողությունները ճնշելիս: «Ժառանգության» եւ նրա նոր զինակիցների կողմից ապրիլի 2-ին իշխանափոխության իրականացումը թույլ կտա ապահովել բոլոր անհրաժեշտ քաղաքական եւ իրավական պայմանները այս հանցագործության բացահայտման եւ մեղավորներին՝ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Արդեն ինը տարի «Մարտի 1»-ը մեզանում լայնորեն նշվում է որպես 2008 թվականի գարնան առաջին օրվա՝ մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Իմ խորունկ խոնարհումը բոլոր ընկածների պայծառ հիշատակի առջեւ եւ հավաստիացումն առ այն, որ հեռացող ժամանակն անզոր է խամրեցնելու կամ մոռացության տալու նահատակների անունները»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից