«ՀԻՍՏՈՋԵՆ» Հայ-գերմանական գիտակագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը
Օրերս «ՀԻՍՏՈՋԵՆ» կենտրոնին “TOP TEN AWARD INTERNATIONAL NETWORK” հեղինակավոր կազմակերպությունը շնորհեց որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Այսպիսով հավաստելով, որ Կենտրոնը գործում է միջազգային պահանջներով՝ շնորհիվ ներդրված և գործարկված որակի կառավարման ընթացակարգերի, երաշխավորելով այցելուներին, պացիենտներին տրամադրվող արդյունքների հավաստիությունը:
2017թ.-ի մայիսին իր գործունեությունը սկսած Կենտրոնից պահանջվեց ընդամենը մեկ տարի միջազգային գործելակերպի ներդրման և միջազգային ստանդասրտի պահանջներով գործընթացներ վարելու համար:
Կենտրոնի անձնակազմը հատուկ վերապատրաստումների, թրեյնինգների միջոցով տիրապետեց ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին, ներգրավվելով որակի մենեջմենթի համակարգի փաստաթղթավորման և փաստաթղթերի կենսագործման գործընթացներում՝ հստակ իրագործելով յուրաքանչյուրի համար սահմանված պարտականությունները և պատասխանատվությունը:
Կենտրոնը Հայաստանում հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական, բջջաբանական ու մոլեկուլային հետազոտություններ իրականացնող առաջին և միակ կառույցն է, որն արժանացել է կառավարման ոլորտի միջազգային սերտիֆիկատի:
Կենտրոնն աշխատում է միայն ժամանակակից տեխնոլոգիաներով ու համաշխարհային բրենդների բարձրակարգ նյութերով: Հետազոտությունները պարբերաբար ավտոմատացվում են, այդպիսով մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի:
“ՀԻՍՏՈՋԵՆ” Կենտրոնում կատարվում են շատ կարևոր հետազոտություններ ուռուցքային վիրահատություններից առաջ և հետո, քիմիոթերապիայից առաջ, տարբեր բորբոքային վիճակների, անպտղության դեպքերում:
“ՀԻՍՏՈՋԵՆ” կենտրոնում իրականացվում են մեծաթիվ բացառիկ հետազոտություններ:
“ՀԻՍՏՈՋԵՆ”լաբորատորիա պացիենտը հիմնականում այցելում է կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց տեղում, օրինակ՝ վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:
Կենտրոնի առաջատար մասնագետները անում են անհրաժեշտը, որպեսզի պացիենտը ստանա լիարժեք ու վստահելի պատասխան, իսկ բուժող բժիշկը դրանց հիման վրա կազմակերպի արդյունավետ բուժում:
ISO 9001:2015 որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը հավաստիացնում է, որ Կենտրոնը գործում է միջազգայնորեն սահմանված պահանջներով և բոլոր գործընթացները երաշխավորվում ու գնահատվում են միջազգային ստանդարտին համապատասխան:
ISO 9001:2015 որակի կառավարիչ՝ Ռուզաննա Քոչարյան


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն ...
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...