ՀՅԴ պատգամավորին հյուպատոսի աշխատանք են խոստացել
«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Շահմուրադյանը մինչ ՀՅԴ-ի ցուցակի հրապարակելը, «Իրավունք»-ին ասել էր, որ չի ցանկանում օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ «գործերը շատացել են, եղբայրը չի կարողանա հասցնել ամեն ինչ»։ ՀՅԴ-ի ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ցուցակի վերջին համարը Շահմուրադյանն է։
«Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ կուսակցությունը նրան հետաքրքիր առաջարկ է արել, որից օրենսդիր մարմնի անդամը չի հրաժարվել։ Մասնավորապես՝ առաջարկել են հյուպատոսի աշխատանք։ Թե որ երկրում, առայժմ պարզ չէ։
«Իրավունքի» հարցին՝ ինչպես է համատեղելու դիվանագիտական ոլորտի աշխատանքը բիզնեսի հետ, արդյոք եղբայրը՝ Աշոտ Շահմուրադյանը, կհասցնի միայնակ գլուխ հանել գործերից, պատգամավորն ասել է. «Մեր ընկերությունում հայտնի է գործադիր տնօրենի նոր թեկնածու, որի հետ մեծ հույսեր ենք կապում։ Եթե փորձաշրջանը լավ անցնի, արդարացնի մեր ակնկալիքները, ուրեմն կստանձնեմ իմ պարտականությունները։ Իսկ եթե ոչ, կշարունակեմ իմ աշխատանքը»։
Հիշեցնենք, որ պատգամավորը «Կարկոմավտո» ՍՊԸ-ի տնօրենն է եւ ԱԺ-ում հայտնվել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար դառնալուց հետո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից