2017-ի սեպտեմբերին երեւանցիները կտեսնեն կառուցվող «Հին Երեւանը». Քաղաքաշինության պետկոմիտեի ղեկավար
2017-ի սեպտեմբերին «Հին Երեւանի» շինարարությունը տեսանելի կդառնա անզեն աչքով։ Այս մասին ասել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքաշինական հարցերով պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«ՀԻն Երեւան» թաղամասը, մայրաքաղաքի փոքր կենտրոնում, արդեն նախագծվում է, հողատարածքներից մեկում ընթանում են հողի աշխատանքներ, իսկ շուտով կսկսեն կառուցել նկուղային հարկերը՝ Աբովյան փողոցից սկսվող հատվածում՝ նախկին «Մանկական աշխարհի», Արամ Մանուկյանի տան մոտ (Առաջին հանրապետության կառավարության անդամ- խմբ) եւ դրանից այն կողմ՝ չհասնելով մինչեւ Մաշտոցի պուրակ։ «Շինարարության գոտում մենք կպահպանենք ճարտարապետական հուշարձանները»,- ասել է Սարգսյանը։
Նկատենք, որ ավելի վաղ ապագա շինարարության վայրում քանդել էին հին շենք ( Արամի փողոց 30) ։ Այդուհանդերձ, այն ժամանակ Կառավարության ներկայացուցիչը հայտնել էր, որ դա ճարտարապետական հուշաձան չէ։
Ըստ նախագծի՝ Երեւանի փոքր կենտրոնի խոշոր հատվածը առաջարկվում է կառուցապատել մի ոճով, որը հեղինակները որոշել են անվանել հին։«ՀԻն Երեւան» համալիրը կառուցվելու է Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի ու Արամի փողոցների միջեւ ընկած տարածքում։ Շենքերը նախատեսվոմ է կառուցել առավելագույնը երկու ստորգետնյա , երեք վերգետնյա հարկերով ու ձեղնահարկով։ Համալիրից ոչ հեռու կառուցվելու է միջին հարկայնության հյուրանոց։Ինչպես ավելի վաղ հայտնել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախագծում կարող է արվել 120-130 մլն դոլար ներդրում։ Շինարարությունը իրականացնելու է շվեյցարահայ միլիոնատեր Վարդան Սիմաքեսին պատկանող ընկերությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից