Բազմասերի նոր «սերը»
«Փաստ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված Բազմասեր Առաքելյանը երեկ հանդիպել է օրերս Փարպի գյուղի իր տանը իր կողմից ծեծված ՀՅԴ համակիր–համագյուղացու հետ… ու կողմերը հաշտվել են: Հաշտվել են ու սիրով բաժանվել:
Այսպիսով՝ կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ–ի ու ՀՀԿ–ի միջև կոնֆլիկտը համարվել է լուծված: Մինչդեռ ՀՅԴ ներկայացուցիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենը իր ֆեյսբուքյան էջում կիրակի օրը «Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում» վերտառությամբ գրառումում նշել էր , որ Արագածոտնում վիճակը լարված է, ու մարզում դաշնակցականները հայտարարում են, որ իրենց ցանկացած համակիր ու կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա, «Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»:
Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից միջադեպի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180–181–րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից