«Ավշարի Արայիկը» զավեշտալի վիճակում է հայտնվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մեղմ ասած, զավեշտալի վիճակում է հայտնվել: Նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել իր եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջեւ:
Սա այն բանից հետո, երբ ՀՀԿ ցուցակով առաջադրված երկու թեկնածուները չէին կարողացել «իրար մեջ բաժանել» Արարատի մարզը, եւ Գրիգորյանը նախընտրական շտաբ էր բացել Մասիսում՝ մի քաղաք, որտեղ նախատեսված էր, որ ՀՀԿ-ի օգտին պետք է աշխատի Մուրադյանը, ավելին՝ շտաբը բացել էին հենց կուսակից ընկերոջ շտաբի կողքին: Մուրադյանի կողմնակիցներն էլ ծեծի էին ենթարկել Գրիգորյանի շտաբի անդամներին: Այդ միջադեպը հաստատել էր Մուրադյանը, այդ մասին խոսել էին ՀՀԿ-ական տարբեր պատգամավորներ, անգամ Սերժ Սարգսյանն էր դրանից հետո ՀՀԿ-ում ռեյտինգային թեկնածուներին հանդիպման հրավիրել ու կարգադրել զերծ մնալ բախումներից:
Սակայն Արայիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասել է. «Միջադեպի մասին ես արդեն ասել եմ՝ ոչ մի միջադեպ չի եղել»: Այսինքն` Գրիգորյանը նաեւ ստախոս է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից