VOGUE-ը` հայկական անկեղծ հարսանիքի մասին Նորմանդիայում
Vogue հանրաճանաչ ամսագրի անգլալեզու տարբերակը հրապարակել է մի նյութ՝ «Անկեղծ հայկական հարսանիք Նորմանդիայում» վերնագրով, որտեղ ներկայացված են հայկական ծագմամբ ամերիկյան երգչուհի Թամար Կապրելյանի եւ ռեստորանային ռեյտինգային հավելվածների՝ The Infatuation կայքի համահիմնադիր Քրիս Սթենգի հարսանիքի մանրամասները։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերին, Ֆրանսիայում եւ անց է կացվել հայկական ավանդույթներով։
«Ես հայ եմ եւ ուզում էի, որպեսզի պսակադրության արարողությունը, ինչն ինձ համար շատ կարեւոր էր, տեղի ունենար հայկական եկեղեցու օրենքներով։ Մեր բախտը շատ բերեց, որ կաթոլիկ եկեղեցիներից մեկում մեզ թույլ տվեցին հայկական ավանդույթներով հարսանիք անցկացնել։ Հայաստանից մեզ մոտ ժամանեց եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ում շնորհիվ արարողությունը լի էր զարմանալի ջերմությամբ»,– խոստովանել է Թամար Կապրելյանը։
Երգչուհին նաեւ ասել է, որ երազել է, որ հարսանիքը հիշվող լինի հյուրերի համար։ Այդ նպատակով Լիոնից հրավիրվել են երկու պարողներ, ովքեր կատարել են ավանդական հայկական պարեր։ Պարերից մեկի ժամանակ նրանց են միացել նաեւ նորապսակները՝ Թամարն ու Քրիսը։
Թամար Կապրելյանը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում 2015 թվականին` Genealogy խմբի կազմում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից