2016 թ. ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով
2016թ. ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով, զոհերի թիվը նվազել է՝ 20%-ով: Այդ մասին այսօր փետվարի 28-ին ասել է փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը՝ ԱԻՆ կոլեգիայի նիստում ներկայացնելով նախարարության 2016 թ. արդյունքները:
Հիմնական զեկույցում ամփոփ ներկայացվեցին 2016 թ. ընթացքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքները եւ 2017 թ. հիմնական անելիքները: Ներկայացնելով հաշվետու տարվա արտակարգ դեպքերի վիճակագրության պատկերը՝ ՓԾ տնօրենը նշեց, որ 2016թ. ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով, զոհերի թիվը նվազել է՝ 20%-ով:
Հանրապետության հանրապետական նշանակության ճանապարհներին ձմռան ամիսներին ձնաբքի հետեւանքով արգելափակված քաղաքացիներին արագ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով 2016թ. հունվար-փետրվար ամիսներին, այնուհետեւ դեկտեմբերի 27-ից սկսած՝ ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր շուրջօրյա հենակետեր:
Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-տակտիկական նախապատրաստման ուղղությամբ անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական եւ այլ բնույթի ուսումնավարժություններ: Մ. Ղազարյանի խոսքով՝ առավել կարեւորվել են ՔՊ ստորաբաժանումների ստեղծման եւ զարգացման հիմնախդիրները: «911» ծառայությունում ներդրվել է «911 SOS» ահազանգման հավելվածը եւ «911» ծառայություն՝ SMS-ի միջոցով տեղեկատվություն փոխանցելու համակարգը, ինչի շնորհիվ զգալիորեն պարզեցվել է հատուկ կարիքավոր մարդկանց օգնություն հայցելու գործընթացը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...