Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է (տեսանյութ)
Մի խումբ երիտասարդներ այս գիշեր լուսացրել են Ազատության հրապարակում: Նրանք անժամկետ նստացույց են սկսել՝ ի պաշտպանություն հացադուլի մեջ գտնվող Հաց բերող Արթուր Սարգսյանի: Երեկոյան կրկին նախատեսված է ակցիա եւ երթ:
Նստացույցի մասնակիցներից Գեւորգ Նիկողոսյանը նշում է, որ փորձում են մարդկանց մոտ անտարբերությունը վերացնել: «Կոչ ենք անում նախ գալ իրենց թասիբի, իրենց արժանապատվության համար: Հաց բերողը իրեն հացից զրկելով, իր արժանապատվությունից դուրս չգալով օգնել է մարդկանց: Ցանկություն ունենք նույնը արթնացնել մնացած անտարբեր մարդկանց մեջ»,- ասաց նա:
17-ամյա Ռոբերտ Գրիգորյանը գիշերը հրապարակում մնացողներից մեկն է եղել. «Ճիշտ է, մի քիչ ցուրտ էր, բայց դիմացանք: Մարդիկ անցնում էին, հարցեր էին տալիս: Մարդիկ կային, որ որոշեցին մնալ, հետո մտափոխվեցին, գնացին»:
Ըստ Ռոբերտ Գրիգորյանի՝ Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է:
Արդեն 18 օր է՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել՝ իր խափանման միջոցը փոխելու պահանջով:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...