«Մազերը լաքով մեջտեղից կիսածները չեն սերնդափոխությունը»
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովին այսօր դաշինքի անդամները հայտարարեցին, որ իրենց հիմնական նպատակներից մեկը քաղաքական սերնդափոխությունն է: Ելույթ ունեցավ թիվ 8 ընտրատարածքում առաջադրված Աղվան Պողոսյանը: Նա հայտարարեց, որ սրբազան հնից պետք է ազատվել ու երիտասարդ կադրերին հնարավորություն տալ. «Պետք է հստակեցնել՝ ինչ ենք հասկանում սերնդափոխություն ասելով. Եթե խոսքը բյուրոկրատական կաբինետում աշխատած, սեփական աշխատասենյակից դուրս չեկող ու իշխանական տարբերանշան-կրծքանշանը փակցրած, մազերը լաքով մեջտեղից կիսած երիտասարդների միջոցով արդեն թոշակի անցնող սերնդին փոխարինելու մասին է, ապա ես դա սերնդափոխություն չեմ համարում: Անշուշտ, կրթությունը կարեւոր է, սակայն եթե իշխանական վերնախավում դաբրոն դառնում է կարեւոր, ապա դա ավելի վատ տարբերակ է: Ես ինքս ուսանող եմ, սովորում եմ ԵՊԲՀ-ում, ծնվել եմ գյուղում՝ հասարակ հայ ընտանիքում, սակայն իմ աշխատանքի ու հստակ նպատակների շնորհիվ ես այսօր պատիվ ունեմ ներկայացնելու իմ դաշինքը»:


















































Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել
Այսօր ականատեսն ենք լինում վտանգավոր երևույթի. Սեյրան Օհանյան
Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան
Այս պայմաններում գնալ իմպիչմենտի, նշանակում է նախորոք գնալ ձախողման․ Սեյրան Օհանյան
Անհավասարակշիռ վիճակում գտնվող երկրի ղեկավարը ո՞նց կարող է նորմալ որոշումներ ընդունել. Սեյրան Օհանյան
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...