Հայաստան այցելելուց հետո ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը փետրվարի 22-23-ին դիտորդական առաքելությամբ գտնվում էր Հայաստանում, հրապարակել է հայտարարություն։
Պատվիրակությունը, ինչպես Վենետիկի հանձնաժողովը, կարծում է, որ Հայաստանում ընտրական օրենսդրությունը բարեխղճորեն կիրառելու և քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավորություն է տալիս անցկացնել ազատ ու ժողովրդավարական ընտրություններ։
Պատվիրակությունը համարում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը դեռևս շատ բարդ է հանրության կողմից հասկացվելու համար։
Նշվում է նաև, որ նոր տեխնոլոգիաները միտված են կանխելու խախտումները ընտրության օրը, ինչը, սակայն, ըստ պատվիրակության, չպետք է դիտարկվի որպես վստահության փոխարինող։
«Պատվիրակությունը հույս ունի, որ ընտրության օրը տեղական ու միջազգային դիտորդները հնարավորություն կունենան ազատորեն դիտարկել ընտրությունները՝ առանց ընտրատեղամասից դուրս հանվելու վախի՝ խախտումները մատնացույց անելու դեպքում։ «Սուտ մատնության» ու լրատվամիջոցին ուղղված իր աղբյուրի բացահայտման պահանջը պետք է վերացնել, և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են ցանկացած տեսակի խախտման համար քարոզարշավի կամ ընտրության օրը, պետք է ենթարկվեն խիստ պատժի»,-ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ–ում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պատվիրակությանն ասել են, որ գոյություն ունի սոցիալական պասիվություն, ինչի առումով էլ ընդգծվում է, որ ի շահ հայ հասարակության՝ շատ կարևոր է, որ վերականգնվի հանրային վստահությունը ժողովրդավարական ընտրական գործընթացի նկատմամբ։
Ըստ ՀՀ ժամանած պատվիրակության՝ Հայաստանի քաղաքական մշակույթը դեռևս զարգացման կարիք ունի, քանի որ քաղաքականությունը կապված է անձերի, այլ ոչ թե գաղափարախոսությունների ու քաղաքական ծրագրերի հետ։
7or.am


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...