Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Հայաստան

Աթեշյանը հեռանում է

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդհանուր համաձայնություն ձեռք բերվեց Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ։ Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը պարտականությունները կատարելու է մինչեւ մարտի 15–ը։

Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am–ը տեղեկանում է, որ Փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Փետրվարի 23-ի հանդիպումից առաջ, գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գարեգին, Արամ և Սահակ Սրբազաններն այցելեցին Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև միասնական աղոթք կատարեցին` Կ.Պոլսի դարավոր Պատրիարքական Աթոռի պայծառության, առկա մարտահրավերների հաղթահարման և պոլսահայ համայնքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման համար: Աղոթք բարձրացվեց առ Աստված նաև Աթոռի հանգստյան կոչված գահակալ Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար, ով Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում շարունակում է մնալ մշտական խնամքի տակ:

Երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին օրերին տեղ գտած իրադարձություններին, պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ առաջացած հուզումներին ու տարակարծություններին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Հայրերին հորդորեց Պատրիարքական Աթոռի գերագույն շահի գիտակցությամբ` ամենայն ջանք ի գործ դնել հոգևորականաց միջև և պոլսահայության կյանքում փոխըմբռնման, հաշտության ու եղբայրասիրության ոգու ամրապնդման համար: Նորին Սրբության թելադրությունն էր փոխհասկացողությամբ և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կանոնների ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կողմից որդեգրված կանոնական և ավանդական ընթացակարգերի պահպանությամբ լուծման առաջնորդել Պատրիարքական ընտրությունների ողջ գործընթացը:

Ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Սրբազան Հայրերի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրվեցին անհրաժեշտ լուսաբանություններ, ներկայացված տեսակետների շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբանները նաև առանձնաբար քննարկեցին Պատրիարքության առջև ծառացած մարտահրավերները:

Տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում ձեռք բերվեց հետևյալ ընդհանուր համաձայնությունը.

- Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչեւ ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները,

- Աթոռի միաբան եպիսկոպոսները հավասար իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածությունը տեղապահի ընտրություններին,

- Տեղապահի ընտրությունից հետո Կրոնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից և աշխարհականներից կազմված հանձնաժողով՝ օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար,

- Տեղապահի ընտրությունից հետո տասնօրյա ժամկետում կազմակերպվում են Նախաձեռնարկ մարմնի ընտրությունները՝ Պատրիարքության ընկալյալ ընթացակարգերի համաձայն։ Նախաձեռնարկ մարմինը, իր հերթին, վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը` ըստ գործող ընթացակարգերի,

- Նախաձեռնարկ մարմինը ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում Կրոնական ժողովին և հանրությանը` ընտրությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ,

- Պատրիարքական ընտրությունները՝ վեցամսյա ժամկետում տեղի չունենալու պարագայում, Կրոնական ժողովի հրավերով Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովը և համայնքային հաստատությունների ատենապետերի ժողովը իրենց վերապահված լիազորությունների շրջանակում դնում են տեղապահի և Նախաձեռնարկ մարմնի վստահության քվեի հարցը,

- Նախաձեռնարկ մարմինը ընտրական շրջանում հավասար պայմաններ է ապահովում պատրիարքական թեկնածուներին՝ իրենց ընտրական քարոզչությունը իրականացնելու համար:

Փետրվարի 24-ին, գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հանդիպում ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների հետ։ Հանդիպմանը հրավիրված էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, իբրև պատրիարքական թեկնածուներից մեկը։

Ժողովի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Կ.Պոլսի միաբան եպիսկոպոսներին` երկօրյա ժողովների ընթացքում դրսևորած հանձնառության համար` եղբայրական ոգով և նախանձախնդրությամբ Պատրիարքության և պոլսահայության կյանքում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Նորին Սրբությունն իր սերն ու օրհնությունը փոխանցեց Պատրիարքության ուխտապահ եկեղեցականաց դասին և հավատավոր ժողովրդին` մաղթելով Մեծի պահոց նվիրական շրջանին ընդառաջ Աստծու զորակցությունն իրենց հավատի արթնության և ազգային-եկեղեցական կյանքի շինության համար:

Լուրեր Հայաստանից - NEWS.am