Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. Ռոնալդինյո Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը ԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Երիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցում

Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ Axios
Հայաստան

«Խոսրովի անտառ» արգելոցում առաջին անգամ Կովկասյան ընձառյուծ են նկարահանել (Տեսանյութ)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF-ի/ ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որեւէ ֆոտոթակարդի կողմից։ Այս մասին հաղորդում են բնապահպանության նախարարությունից:

Անդրադառնալով արձանագրված փաստին՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է. «Բնապահպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը և՛ բնության պահպանության, և՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար։ Եվ եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Սա իսկական ձեռքբերում է, ինչը հնարավոր է եղել ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համատեղ ջանքերի շնորհիվ»։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընձառյուծ է նկարահանվում, եւ կան ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսանյութեր: «Սա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ արգելոցը մեր երկրի վտանգված կենդանատեսակների համար չափազանց կարևոր ապրելավայր է։ Տրամադրված նյութերն ապացույց են այն բանի, որ ընձառյուծն արդեն 4 ամսից ի վեր բնակվում է արգելոցում։ Ընձառյուծի նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ մենք պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք արգելոցի պահպանության համակարգը։ Ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այդ գործընթացում»,- նշել է նա:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն ասել է. «Երբ 2002թ.-ին սկսեցինք աշխատել Հայաստանում, երկրում չէր մնացել ոչ մի ընձառյուծ։ Ձեռնարկված առաջին քայլերից էր ընձառյուծի ապրելավայրերի վերականգնումը՝ որպես պահպանության պարտադիր միջոց: Մի քանի տարի անց արդեն գրանցեցինք առաջին հաջողությունն՝ ստանալով ֆոտոթակարդների կողմից արված ընձառյուծի նկարներ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պարբերաբար հայտնաբերում էինք ընձառյուծի հետքեր, սակայն երբևէ չենք կարողացել նրան նկարահանել։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ կովկասյան ընձառյուծը վերադառնում է արգելոց: Սա հիանալի նորություն է, ինչը փաստում է, որ արգելոցում վիճակը կայուն է և առկա է պահպանության բարձր մակարդակ»։

2002 թ․-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica), ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի WWF գրասենյակների կողմից։ Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: