«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» շարունակվելու է. Սերժ Սարգսյանը խոստացավ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին, հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ծրագրի խորհրդատու, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդ գիտնականները զեկուցել են Հանրապետության նախագահի հովանու ներքո իրականացվող վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ամփոփել 2012-2017թթ. ԵԳԱԾ գործունեության արդյունքները, անդրադարձել նաեւ հետագա անելիքներին:
Ներկայացնելով 2017 թվականին ԵԳԱԾ գործունեությունը՝ ծրագրի պատասխանատուներն այն բաժանել են հինգ հիմնական ուղղությունների՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում եւ «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» մրցույթի ֆինանսական աջակցության տրամադրում:
Հայաստանում գիտության առաջընթացին եւ կադրային ներուժով համալրմանը, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը նպաստելու նպատակով ստեղծված ծրագիրը, երիտասարդների գնահատմամբ, լիովին ծառայում է իր նպատակին եւ մեծ խթան է գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդների համար:
Հանդիպմանը ներկա երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին՝ ծրագրի մեկնարկից ի վեր մշտապես իրենց կողքին լինելու եւ զգալի աջակցություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ելնելով ծրագրի կարեւորությունից ու արդյունավետությունից՝ այն շարունակվելու է, եւ հորդորել է երիտասարդներին այսուհետ եւս ակտիվ աշխատել, նոր մտահղացումներով ու նախաձեռնություններով զարգացնել ծրագիրը:
Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել է գիտության մեջ սերնդափոխության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Երիտասարդ գիտնականներն ուրախությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա, եւ վստահեցրել են, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ կշարունակեն իրենց գործունեությունը՝ ներգրավելով նոր գործընկերների եւ նպաստելով հանրապետությունում գիտության զարգացմանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար