«Դալալչիները» սպասում են, որ մեկ ձայնի կուրսը կհասնի 50 հազարի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի նախաշեմին գոնե Երեւանում նոր մասնագիտություն է ձեւավորվել՝ ընտրական բրոքերի։ Թաղային «ակտիվիստները», որոնք դեռ մի քանի ամիս առաջ «բեսեդկեքում» «կարտ» էին խաղում, բրոքեր են դարձել եւ ցուցակները ձեռքներին, լուրջ դեմքով շրջում են հարեւանների տներով, անձնագրային տվյալներ հավաքում, գումարներ խոստանում, մարդկանց վստահեցնում, որ փողերը կստանան ժամանակին։
Իհարկե, նրանք իրենց բրոքեր չեն անվանում, այլ՝ լիազորված անձ, եւ միայն այն մտքից, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ Արտակ Սարգսյանի ներկայացուցիչն են, ավելի կայտառ են վազում տնետուն։ Ամենաակտիվներին, որոնք 100 եւ ավելի ձայն կբերեն, նույնիսկ աշխատատեղ են խոստացել։ Յուրաքանչյուր ձայնի դիմաց նրանք առաջարկում են 10-20 հազար դրամ։
Բայց ձայնի «կուրսը» վերջին մի քանի օրում բարձրացել է, եւ նախընտրական շուկայում էլի սպասումներ կան։ Հնարավոր է՝ ձայնի կուրսը թռչի մինչեւ 100 դոլար, ահա ինչու ընտրողների հավաքագրումը դանդաղել է։ Սպասվում է, որ մեկ ձայնի գինը կհասնի մինչեւ 50 հազար դրամի։
Ահա ինչու այս շաբաթ ցուցակագրումների տեմպը փոքր-ինչ դանդաղել է, իսկ բրոքերները յուրօրինակ դալալչիներ են դարձել՝ ձայն առնող-ծախող, եւ չեն շտապում իրենց հավաքած «մարդկանց» տալ պատվիրատուին։ Նրանք եւս սպասում են՝ գուցե վերջին րոպեին փոխեն պատվիրատուին եւ ձայները տան նրան, ով ավելի մեծ գումար կխոստանա։ Առայժմ 50 ձայն բերող բրոքերին վճարում են 50 հազար, 100 ձայն բերողին՝ 100 հազար։ Այս գները եւս աճի միտում ունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...