Լավ լուր վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունում բարիացել են
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 եւ 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը:
Այսպիսի դրույթ է ներառված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Մինչեւ 2014 թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից: Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել նաեւ 25 եւ 50 տոկոս ավելացումներից: Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն:
Դրանից էլ ակնհայտ է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ կունենան հանրային դրական արձագանք: Թերեւս այստեղ է պետք փնտրել ոստիկանության` կամովին բարիանալու գաղտնիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...