Վարագյանին փոխմարզպետ են նշանակում «արջի ծառայություն» մատուցելու համա՞ր
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր կամ վաղը Արթիկի նախկին ՀՀԿ–ական քաղաքապետ, օրերս ՀՀԿ–ն լքած ու ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Շիրակում առաջադրված Խաչատուր Վարագյանը, ով Արթիկի ներկա ՀՀԿ–ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կնշանակվի Շիրակի փոխմարզպետ:
«Մարզպետն է առաջարկել, նշանակումը երեւի վաղը կամ մյուս օրը կլինի»,– «Փաստի» հարցին ի պատասխան ասաց Վարագյանը:
Խաչատուր Վարագյանին փոխմարզպետ դարձնելու համար Շիրակի ՀՅԴ–ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն անգամ մարզպետարանում կառուցվածքային փոփոխություն է կատարել ու 3–րդ փոխմարզպետի պաշտոն ավելացրել՝ հակասության մեջ մտնելով կառավարության հռչակած օպտիմալացման ծրագրի հետ:
Բացի դա, վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հայտարարեց, որ ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելը քարոզչության համար «արջի ծառայություն է», իսկ Վարագյանին նշանակելով փոխմարզպետ, նա կարող է նպաստել «արջի ծառայություն» մատուցելուն: «Ես վարչական ռեսուրսներ չեմ օգտագործելու: Ես բավական ռեսուրսներ ունեմ, որ կարողանամ ընտրությանը լիարժեք մասնակցել առանց վարչական ռեսուրսներ օգտագործելու»,– «Փաստին» ասաց Վարագյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...