Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Առաջին հայացքից հարցադրումը կարող է տարակուսանք առաջացնել: Նախ, ինչո՞ւ է շեշտը դրվում միայն ռուսական ընտրությունների գործոնի վրա, չէ՞ որ ապրիլին փոխվելու է նաեւ Հայաստանի կառավարման համակարգը, եւ երկրորդ, մի՞ թե պարզ չէ, որ ռուսաստանյան ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է: 

Մենք այս խնդրին մոտենում ենք փորձագիտական տեսանկյունից եւ փորձելու ենք հաշվի չառնել բոլոր ձեւական ու հուզական կողմերը:

Գործնականում անհնար է, որ Հայաստանում ապրիլից ձևավորվելիք իշխանությունը փոխի հայ-ռուսական հարաբերությունների վեկտորը: Բայց Հայաստանը պետք է արդյունավետ դարձնի իր հարաբերությունների համակարգը, եւ պետք է խորությամբ վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման տեխնոլոգիան: Դրան մենք մանրամասն կանդրադառնանք ստորեւ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը տարածաշրջանային գերտերություն է, եւ իր շահերը մեր տարածաշրջանում նույնպես բազմաշերտ են ու բազմաբնույթ: Եւ մենք միշտ պետք է գիտակցենք, որ ներռուսաստանյան քաղաքական այս կամ այն շեշտադրումի փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեզ վրա: Հայ-ռուսական հարաբերություններում շատ ոլորտներ վերաիմաստավորման կարիք ունեն, սկսած ռազմավարական խնդիրներից, վերջացրած մարտավարական առանձին հարցերով: Մենք պետք է ընդունենք, որ Ռուսաստանի նման տերությունները ունենում են ամբողջական տարածաշրջանային տեսլականներ, եւ Հայաստանն էլ պետք է միշտ խնդրին նայի հենց այդ տեսանկյունից:

«Պուտինի դոկտրինը» Հարավային Կովկասում

Ռուսաստանը, հաշվի առնելով կովկասյան երեք երկրների անցած ուղին, նրանց զարգացման վեկտորների ուղղությունները, որդեգրել է, այսպես կոչված, «ասիմետրիկ» դիրքորոշում այս երկրների նկատմամբ: Համառոտ ներկայացնենք դրանք:

Վրաստանի հանդեպ

Վրաստանը «Վարդերի հեղափոխությունից» սկսած վարում էր ընդգծված արեւմտամետ քաղաքականություն, փորձելով նվազագույնի հասցնել կախվածությունը Մոսկվայից։ Երբ 2008-ին իրական օրակարգ մտավ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, օգտագործելով Սահակաշվիլու չհաշվարկված քայլերը, Ռուսաստանը ջարդեց վրացական զինված ուժերին, եւ պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Բոլորին պարզ դարձավ, որ առանց իր տարածքային խնդիրների կարգավորման Վրաստանը չի կարող հայտնվել ՆԱՏՕ-ում: Այսօր Մոսկվայի քաղաքականությունն է աստիճանաբար վերականգնել Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունները եւ թույլ չտալ, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Ադրբեջանի հանդեպ

Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը կարելի է բնութագրել այսպես. նվազագույնը՝ թույլ չտալ, որ այդ երկիրը գնա Վրաստանի ուղով, առավելագույնը՝ որպեսզի այդ երկիրը դառնա ՀԱՊԿ ու ԵԱՏՄ լիիրավ անդամ: Վերջին խնդիրը դժվար լուծելի է, քանի որ Ադրբեջանը բնական ռեսուրսներով հարուստ է, ունի Արեւելքից դեպի Արեւմուտք էներգետիկ միջանցքի դերակատարում եւ ունի Թուրքիայի նման ռազմավարական դաշնակից։ Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը, ապա այդ քայլի գլխավոր խոչընդոտը, չլուծված ղարաբաղյան խնդիրն է, եւ դա շատ լավ հասկանում են եւ Բաքվում, եւ Մոսկվայում: Մյուս կողմից, Մոսկվան իր հույսը չի կորցնում. տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային ավելի սերտ կապեր հաստատելով՝ մոտեցնել Բաքվին այն մտքին, որ վերջինս պետք է վերջնականապես կողմնորոշվի դեպի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ։

Սակայն դրա դիմաց Բաքուն ակնհայտորեն պահանջում է զիջումներ ղարաբաղյան հարցում։ Մոսկվայում հասկանում են, որ այդ քայլով նրանք կկորցնեն նախ Հայաստանը, իսկ հետո Հայաստանն ու Ադրբեջանը: Ահա թե ինչու Մոսկվայի ու Բաքվի փոխհարաբերությունները պերմանենտ սպասումների մեջ են, առանց վերջնաարդյունքի: Բաքվում հասկանում են, որ ներկայիս հաշվեկշռում Մոսկվայի միջոցով իրենց ցանկալի զիջումը չեն կարող ստանալ: Ահա թե ինչու նրանք այսօր փորձում են այդ հաշվեկշիռը փոխել հօգուտ իրենց եւ ռազմական ոլորտում, եւ տարածաշրջանային տարատեսակ նախագծերում: Այդ ուղությամբ նրանք աշխատում են հետևողականորեն: Բաքուն սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական շրջանակների հետ, ակտիվորեն համագործակցում է այդ երկրի, այսպես կոչված, «եվրասիական» շրջանակների հետ (Ստոլիպինյան ակումբ, Կոմկուս և այլն):

Բացի այդ, Բաքուն ակտիվ տնտեսական ու մշակութային կապեր է հաստատում Ռուսաստանի մահմեդական ու թուրքալեզու մարզերի ու հանրապետությունների հետ: Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրների շարքերում փորձում է դաշնակիցներ ձեռք բերել ի դեմս Ղազախստանի, Ղրղզստանի ու Բելառուսի, որոնք ոչ միայն ԱՊՀ, աւյլ նաեւ ԵԱՏՄ անդամ են: Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանին, ապա Վրաստանի հետ Բաքուն ունի հարաբերությունների ավելի բարձր քաղաքական մակարդակ, քան Հայաստանը: Ադրբեջանը ձգտում է նույն մակարդակին հասցնել հարաբերությունները նաեւ Իրանի հետ: Միաժամանակ Բաքուն կարողացել է Հայաստանից ավելի բարձր քաղաքական եւ ռազմատեխնիկական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:

Այս ամենն Ադրբեջանն իրականացնում է մեկ նպատակով՝ փոխել քաղաքական, տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական այն հավասարակշռությունը, որն առկա է այսօր տարածաշրջանում հօգուտ իրեն, որից հետո Մոսկվայից զիջումներ կորզելը Բաքվի համար կարող է դառնալ տեխնիկայի հարց:

Հայաստանի հանդեպ

Ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանը Հայաստանի հետ անկախությունից ի վեր ունեցել է սերտ եւ դինամիկ կապեր, ընդ ուրում, գրեթե բոլոր բնագավառներում եւ ոլորտներում:

Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Միջպետական պայմանագրերից, հիմնարար է համարվում 1997-ի հունվարի 29-ին կնքված համագործակցության եւ համատեղ օգնություն մասին պայմանագիրը, որը կարգավորում է նաեւ ռուսական ռազմաբազայի եւ ռուսական զորքերի կարգավիճակը Հայաստանում: Այդ ուժերի դերն ու նշանակությունն էլ ավելի մեծացավ, երբ Վրաստանում փակվեցին ռուսաստանյան ռազմական բազաները, իսկ Ադրբեջանում Գաբալայի շուրջ Մոսկվան ու Բաքուն ընդհանուր հայտարարի չեկան:

Նորագույն փուլի փաստերը

Հայաստանը ՀԱՊԿ ստեղծման օրվանից՝ 1992 մայիսից այդ կազմակերպության անդամ է: 2016-ի նոյեմբերից գործում է հայ-ռուսական միացյալ զորախումբը, ինչը ցույց է տալիս երկու երկրների ռազմական կապերի խորության աստիճանը: Եւ թեեւ Հայաստանը հայտարարում է, թե հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակից է, Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ այն կրում է ասիմետրիկ բնույթ: 2015-ին ԵԱՏՄ-ի անդամ դառնալուց հետո միայն Հայաստանը ստորագրեց համաձայնագիրը ԵՄ-ի հետ, քանի որ չէր ցանկանում կրկնել Վրաստանի եւ Ուկրաինայի ճանապարհը՝ դառնալ Արեւմուտք-Արեւելք հակամարտության գոտի, ինչը միանշանակ ճիշտ որոշում էր: Վերջին տարիներին Հայաստանն ինտենսիվացրել է իր կապերը Ռուսաստանի հետ՝ հատկապես ռազմական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչը անկհայտ ճիշտ որոշում է եւ ուղղված է երկրի անվտանգության բարձրացմանը։

2015թ. կնքվեց հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից ներքին գներով կարողանում է ձեռք բերել ժամանակակից զինատեսակներ՝ հավասարակշռելով ռազմական հարաբերակցությունն Ադրբեջանի հետ։
Տնտեսության մեջ՝ Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ են գտնվում մի շարք ռազմավարական ոլորտներ՝ էներգետիկա, երկաթգիծ, հեռահաղորդակցություն:

Այսպիսով, Հայստանը դարձել է Ռուսաստանի անգնահատելի հենարանը տարածաշրջանում: Սակայն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մեծացող դիսբալանսը սկսել է մտահոգել նաեւ Մոսկվային: Բանաձևն այսպիսին է՝ աջակցելով Հայաստանին, նա չի ուզում փչացնել հարաբերությունները Բաքվի հետ: Եթե Ադրբեջանը ընթանա Վրաստանի ճանապարհով, ապա դա լրջորեն կվտանգի Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում: Մոսկվան չի ցանկանում փոխել ներկայիս հարաբերությունների հավասարակշռությունը Երեւանի ու Բաքվի հետ: Ահա թե ինչու Մոսկվան անհանգստացած է Բաքվի տնտեսական, ռազմական եւ քաղաքական հզորացումով: Սակայն այս հարցը պետք է լուծի Երեւանը, առանց Մոսկվայից աջակցություն խնդրելու:

Ապրիլյան իշխանության ռուսական քաղաքականությունը

Մոսկվան կարող է ապահովել Թուրքիայից ու Նախիջեւանից եկող վտանգների չեզոքացումը: Ղարաբաղյան ճակատում նա այդպիսի հնարավորություն չունի: Մենք սա պետք է միշտ հիշենք։

Եթե հայ հասարակության մի մասը դժգոհ է Մոսկվայի այսպիսի դիրքորոշումից , ապա Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական մի զգալի հատվածի մոտ էլ առկա է այն տեսակետը, թե Մոսկվան չափազանց շատ բան է զոհում Հայաստանի համար, չստանալով համարժեք հատուցում: Մենք սա էլ պետք է միշտ հիշենք։ Այդ տեսակետը հատկապես շատ է տարածված Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում, որտեղ Բաքվից ստանում են վաճառված զինամթերքների համար լիարժեք փող, իսկ Հայաստանից՝ «գրեթե ոչինչ», ինչպես նաեւ, այսպես կոչված, եվրասիական շրջանակներում, որոնց համար Արեւմուտքի հետ հակադրվելու ընթացքում արժեքավոր են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները: Իսկ Ռուսաստան-Արեւմուտք խորացող հակամարտությունը շահեկան չէ Հայաստանի համար, եւ ճիշտ հակառակը, խիստ շահեկան է Ադրբեջանի համար, որի արդյունքում ուժեղանում են իրենց դիրքերը Ռուսաստանում:

Այն, որ Պուտինը մարտի 18-ի ընտրություններում կրկին կվերնտրվի նախագահի պաշտոնում գրեթե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ Սերժ Սարգսյանը ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ՝ նույնպես։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինի Պուտինի լեգիտիմության աստիճանն այդ ընտրություններից հետո: Ռուսաստանը մեծ պետություն է՝ անկանխատեսելի զարգուցումների պաշարով։ Թե ինչպես եւ ինչ աստիճանով այս ամենը կարող է ազդել Հայաստանի վրա այսօր դժվար է կանխատեսել, բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք: Հայաստանը պետք է նախաձեռնողական լինի տարբեր ուղղություններով։ Հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հաջողության բանաձևը աշխատելն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է աշխատենք՝ բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում եւ անընդհատ։

- ռազմաարդյունաբերական շրջանակների հետ հարաբերությունները պետք է նոր աստիճանի հասցնել

- քաղաքական կապերը պետք է դարձնել բազմաբնույթ (ոչ միայն իշխող ուժի հետ, այլ Ժիրինովսկու, Յավլինսկու, Սոբչակի կողմնակիցների, ազգայնականների եւ նույնիսկ կոմկուսի՝ ամբողջ քաղաքական դաշտում կողմնակիցներ ունենալու համար: Մեծ երկրներում այդպես է ձեւավորվում բարիդրացիական մթնոլորտ։

- Էականորեն ռեստարտ տալ Ռուսաստանի մշակութային էլիտայի եւ մշակութային հանրության հետ կապերը։

- լրատվամիջոցները հանդիսանում են լրջագույն գործոն, մենք այսօր որոշ անհատների շնորհիվ ունենք լավ դիրքեր, բայց սա դինամիկ ոլորտ է, եւ այն պետք է ամրապնդել մի շարք հետաքրքիր նոր նախագծերով եւ քայլերով։

- վերլուծաբանների, քաղաքագետների, քաղաքական եւ հասարակական թեմաներով հեռուստամեկնաբանների հետ սերտ աշխատելը չափազանց կարեւոր ուղղություն է։ Մեծ տերություններում այդպես է ձեւավորվում անհրաժեշտ դրական մթնոլորտը։

- երիտասարդության, շոու-բիզնեսի շրջանակների հետ ճիշտ աշխատանքը նույպես ոչ պակաս կարեւոր է, քանի որ այստեղ է ձեւավորվելու «ապագա» Ռուսաստանի վերաբերմունքը մեր հանդեպ:

Սրանք են այն հիմնական ուղությունները, որոնց վրա մենք անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հայ-ռուսական հարաբերություններում: Եվ սա է հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպման այն տեխնոլորգիան, որի մասին հիշատակեցինք սկզում։

Ամփոփում

100 տարվա հետևությունների պահանջը հայ-ռուսական հարաբերություններում օրակարգային է։ Այդ պատճառով այս նախագիծը սկսում ենք հենց այս թեմայից։ Չկրկնել հին սխալները, թույլ չտալ վտանգավոր սցենարներ։ Դրա գինը պետականությունն է։ Մենք Ռուսաստանի հետ պետք է կառուցենք նոր տիպի, դինամիկ, ժամանակակից հարաբերություններ։ Բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները կան, մնում է կամքը, մնում է աշխատելը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»