Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Հայաստան

Հայաստանում հայտնաբերվել են կեղծված Պրեստանս եւ Ցեֆտրիակսոն-Աստերիա. ԱՆ

Հայաստանում հայտնաբերվել են Ցեֆտրիակսոն-Աստերիա (1 գրամ) եւ Պրեստանս (5 մգ/10 մգ, N30, սերիա՝ 0590516, պիտանիության ժամկետը՝ 11.2018) կեղծ դեղերը: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Առողջապահական նախարարության աշխատակազմի Առողջապահության պետական տեսչության պետի պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը եւ «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Հակոբ Թոփչյանը:

Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ հայկական դեղագործական «Աստերիա» ընկերության բողոքների հիման վրա, որը Հայաստանում ցեֆտրիակսոնի պաշտոնական ներկայացուցիչն է, վարչական վարույթ է սկսվել: Կասկած առաջացրած դեղերն ուղարկվել են Դեղերի փորձագիտական կենտրոն, որը հաստատել է դեղերի կեղծ լինելը: Այդ դեղերը հայտնաբերվել են Երեւանի, Արմավիրի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի մարզերի 13 դեղատներում:

Սամվել Պուրտոյանի խոսքով՝ Արմավիրի, Շիրակի մարզերում եւ Երեւանում տեսչության նախաձեռնած վարչական վարույթի ընթացքում 6 դեղատներում հայտնաբերվել է Պրեստանս (5 մգ/10 մգ, N30, սերիա՝ 0590516, պիտանիության ժամկետը՝ 11.2018) կեղծ դեղը: Ըստ նրա՝ կեղծ եւ օրիգինալ դեղի տարբերությունն այն է, որ օրիգինալ դեղի սերիան վեցանիշ է, իսկ կեղծինը՝ յոթանիշ: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝ Պրեստանս դեղերի վրա հսկիչ դրոշմապիտակ չի եղել, իսկ Ցեֆտրիակսոնի վրա եղել է, բայց ստուգմամբ պարզվել է, որ այն ուրիշ դեղերից է վերասոսնձվել:

Սամվել Պուրտոյանը հրաժարվեց հրապարակել դեղատների անունները՝ վկայակոչելով քննության ընթացքի մեջ լինելը, նաեւ չկարողացավ ասել, թե այս դեղերը դեղատներում որտեղից են հայտնվել: Նրա խոսքով՝ այս հարցի պատասխանը պետք է քննությունը տա: Նա հավելեց, որ քրեական գործ է հարուցվել, եւ խոսքը ոչ թե վարչական տուգանքներին է վերաբերում, այլ քրեական պատասխանատվությանը:

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը նախ որոշեց պարզաբանել, թե օրենքի համաձայն ինչ է նշանակում կեղծ դեղ. «Կեղծ դեղը չի նշանակում ակտիվ նյութի կեղծում, դեղի հետ կապված ցանկացած տարրի կեղծման դեպքում այն կեղծ է համարվում: Մեր հայտնաբերած Պրեստանս դեղերն ամբողջովին կեղծված փաթեթավորւմ ունեին: Նախ՝ սերիան յոթանիշ էր, գունավորման երանգը՝ այլ, փաթեթի կտրվածքի ձեւը նույնպես օրիգինալից տարբերվում էր: Արտադրության վայրը ցույց տվող շտրիխ կոդը նույնպես չի համապատասխանում օրիգինալին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ փաթեթների ուլտրամանուշակագույն հետազոտությամբ պարզվել է, որ դրանք պատրաստվել են ոչ գործարանային պայմաններում:

«Միաժամանակ, մենք արտադրողին՝ Servier ընկերությանը, որը մեզանից դեղորայքի խմբաքանակ է խնդրել, տեղեկացրել ենք, որպեսզի ամբողջական նույնականացում կատարի: Բայց նախնական տվյալներով, որոնք ես ներկայացրեցի, ընկերությունն արդեն ընդունել է, որ Պրեստանսի (5մգ/10մգ) այդ խմբաքանակը կեղծ է»,- նշեց նա՝ հավելելով, որ Փորձագիտական կենտրոնի տվյալներով՝ կեղծվել է ոչ միայն այդ չափաբաժինը, այլեւ ամբողջ շարքը: Մասնավորապես, 10մգ/5մգ չափաքանակով դեղին փաթեթավորումը նույնպես ամբողջությամբ տարբերվում է օրիգինալից, բայց այդ նմուշները դեռեւս հետազոտվում են:

Ինչ վերաբերում է Պրեստանսում առկա ակտիվ նյութերին, ապա փորձաքննությունը, Հակոբ Թոփչյանի խոսքով, շարունակվվում է, եւ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նա նշեց, որ փորձաքննությունից հետո պարզ կդառնա, դեղամիջոցը կեղծ է քիմիական բաղադրությա՞մբ, թե՞ պարզապես վերափաթեթավորել են ժամկետանց դեղորայքը: Նրա խոսքով՝ դատելով փաթեթավորումից, այս Պրեստանսը Ռուսաստանում են փաթեթավորել, սակայն գրությամբ այն տարբերվում է Հայաստանում եւ Ռուսաստանում գրանցված փաթեթավորումից:

«Այսօր երեկոյան մենք նախնական կհաղորդենք, թե ինչ ակտիվ նյութ կա Պրեստանսում: Մենք պետք է ամբողջությամբ ստուգենք՝ հասկանալու համար, արդյո՞ք դա Servier-ի վերափաթեթավորված արտադրանքն է, թե բոլորովին այլ բան: Այդ հարցին կպատասխանենք մի քանի օրից, եւ պատասխանը հիմնված կլինի Servier ընկերության եզրակացության վրա»,- ասաց նա:

Փորձագիտական կենտրոնի եւ առողջապահության նախարարության հատուկ հրամաններ են մշակվել՝ այդ դեղամիջոցները հետ կանչելու եւ ոչնչացնելու մասին:

 

med.news.am