Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով

Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Հայաստան

Նստացույց. 88թ. մայիս

Համալսարանի բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, ժողովի վերջում հայտարարվեց Օպերայի աստիճանների վրա սկսվող ուսանողական նստացույցի մասին: 1988-ի մայիսն էր: Մենք չգիտեինք` նստացույցն ինչ է: Մեր միջի առաջադեմներից որևէ մեկի գաղափարն էր ու, կարևորն այն էր, որ միասին արդարություն էինք պահանջելու. այս անգամ՝ նստած: Նստացույցը պահանջելու էր Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նիստ, որտեղ պիտի քվեարկության դրվեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի ընդունած որոշումը` Հայաստանին միանալու մասին: ԳԽ-ն միաձայն կողմ էր քվեարկելու, բայց դա արդեն հունիսի տասնհինգին:

Երբ համալսարանից իջանք Օպերա ու մի փոքր շփոթված սկսեցինք տեղավորվել աստիճաններին, թվով այնքան էլ շատ չէինք: Մեր ուսանողական առաջնորդները, որոնք մոտ քսաներեք տարեկան էին, բայց ուսանողական շարժման առաջնորդ էին կոչվում ու որոշումներ էին կայացնում, խնդրեցին ցուցակագրվել նրանց, ովքեր հաստատ մնալու են գիշերը: Ռուսական հայտնի ֆիլմի ուղղիչ աշխատանքային գաղութում վերադաստիարակվողի նման ես առաջին քայլն արեցի ու Արամ Ավետիսյանին ասացի. «Իմ անունը գրի, ես հաստատ կմնամ»: Նա թերահավատ նայեց ինձ, որովհետև ընդամենն առաջին կուրսում էի ու տասնյոթ տարեկան: «Հաստատ» բառն այնպես արտասանեցի, որ ես էլ հավատացի, որ հաստատ, թեև դա գիշերը տնից բացակայելու իմ առաջին դեպքն էր լինելու:

Ցուցակագրվելուց հետո արագ իջա տուն, մտա ու շատ վճռական հայտնեցի նստացույցի ու իմ տուն չգալու մասին: Մինչ մայրս արտասանում էր արգելքի` իր իմացած բոլոր թևավոր խոսքերն ու ասույթները, հայրս ասաց․ «Տաք շոր վերցրու հետդ»:

Ես երջանիկ էի, հասուն, ինքնուրույն, համարձակ ու վստահ, որ մենք մի բան փոխելու ենք շարժման ընթացքի մեջ:

Երբ հասա Օպերա, ուսանողները շատացել էին: Ինքներս էլ դեռ լավ չէինք պատկերացնում` ինչ տեսք պիտի ունենա մեր նստացույցը և մանավանդ՝ ինչ ընթացք, բայց դա չէին հասկանում նաև ոստիկանները, որոնք հետաքրքրությամբ նայում էին մեզ ու փորձում էին գուշակել իրենց անելիքը:

Կամաց-կամաց մեզ էին միանում դասախոսներից հոգով ամենաջահելները, որոնց ներկայությունը մի քիչ ավելի վստահություն էր հաղորդում դեռ երբևէ չփորձարկած բողոքի ձևին: Հայաստանում առաջին նստացույցն էր: Նաև ամբողջ Խորհրդային երկրում, եթե չհաշվենք 68թ-ին Կրեմլի դիմաց յոթի նստացույցը՝ ի նշան Խորհրդային զորքը Չեխոսլովակիա մտցնելու բողոքի: Այդ նստացույցը աղետալի հետևանք ունեցավ նրանց համար: Մարդիկ հայտնվեցին հոգեբուժարաններում ու բանտերում: Բայց, անկեղծ լինենք, մենք այդ մասին 88-ին դեռ չգիտեինք: Երկրում կատարվող խոշոր բաների մասին ոչ ոք ֆեյսբուքյան ստատուս չէր գրում ու չէր հաղորդում պետական ալիքներով: Ոմանք այդ մասին իմանում էին «Ազատություն», «Ամերիկայի ձայն» արգելված ռադիոալիքներով, որոնց հայտնած լուրը լսելու համար, ցցված ալեհավաքով ռադիոընդունիչը գրկած` լուսնոտի նման քայլում էին սենյակից սենյակ:

Այնպես որ, մեր նստացույցը բացարձակ նորություն էր ոչ միայն մեզ նայող համաքաղաքացիների, ոստիկանների, այլև՝ մեզ համար:

Տաք մայիս էր, բայց վերջերս մասնակիցներից մեկը հարցնում էր. «Բա եթե մայիս էր, ինչի էինք մրսում գիշերները»: Որովհետև գիշերները ցուրտ էր: Իսկ հաճախ, երբ աստիճանների վրա քնած էինք լինում, հորդառատ անձրև էր սկսվում, ու մենք կիսաթաց կա՛մ հասնում էինք տուն` շոր փոխելու, կա՛մ փորձում էինք չորանալ տեղում: Եթե մեջքով կանգնեք Օպերային, ձախ թևի վրա մի խորություն կա. այդտեղ վրան էին խփել ու «առաջնորդների» նստավայրն էր: Մեր՝ աշխարհի ամենալավ ու կարգին ուսանողական շարժման ժամանակ էլ կար բանակին բնորոշ «դեդավշինա»: Տարիքով ավելի մեծերն ու ակտիվները վրանում ներս ու դուրս էին անում, սուրճ ու թեյ էին խմում, իսկ ցածր կուրսեցիներն ու ամենանվիրյալներն ապահովում էին` ցերեկվա արդեն կատաղի շոգին ու անձրևներին աստիճանների վրա նստացուցարարների ներկայությունը: Եթե ֆեյսբուքում լիներ այս գրառումս՝ ժպիտի սիմվոլ կդնեի, որ շատ լուրջ չընդունվեր:

Անձրևներն ավելի էինք սիրում, որովհետև 88-ին սկսված մեր մարդկայնությունն ու հոգատարությունը իրար հանդեպ, անձրևների ժամանակ ավելի զգալի էին դառնում:

«Ծածկվեք, էս տաքա՝ էս վերցրեք, էս ցելոֆանը պահեք գլխներիդ, էրեխեք, տաք թեյա, խմեք»: Կամ սկսում էինք երգել ու Օպերայի կլոր հրապարակում մեզ մենակ չթողնող մեր հայրենակիցներն առատորեն հուզվում էին մեր ինքնամոռաց ու շատ երիտասարդ հավատի վրա:

Առաջին օրը, երբ արդեն բոլորը տեղավորվել էին Օպերայի աստիճանների «պարտերում», ու սպասում էինք պետության արձագանքին, ձախ թևից անսպասելի հայտնվեց Ֆելիքսը՝ Ֆելոն: Ֆելոն մեր բանասիրականի բուֆետապանն էր՝ իտալացի դերասանի տեսքի մի բարձրահասակ, նիհար տղամարդ` ալեխառն մազերով, որը միշտ վաճառասեղանի հետևում կանգնում էր սպիտակ գոգնոցով ու սպիտակ վերնաշապիկի վրա սև թիթեռնիկով: Ֆելոն հավաքել էր բանասիրականի բուֆետի խաչապուրիներն ու բերել էր հրապարակ: Ֆելոն արկղերը իջեցրեց ու տիրական ասաց. «կերեք էրեխեք ջան, էլի եմ բերելու»: Ո՞նց էր վճարելու, ո՞վ էր վճարելու մի քանի արկղ խաչապուրու փողը՝ չիմացանք, բայց Ֆելոն մեզ ոգևորեց ավելի, քան եթե ամբողջ իշխող վերնախավը գար` մեզ ողջունելու:

Նստացույցի ընթացքում շատ հետաքրքիր մարդիկ էին այցելում մեզ՝ ուշ գիշերով կամ առավոտյան, երբ հատկապես դժվար էր լինում. քնել էինք ուզում, ու ցուրտ էր լինում: Իմ հիշողության մեջ տպավորվել են երկու հոգի. մի, այն ժամանակվա իմ աչքերով՝ տարիքով տղամարդ, որը մասնագիտությամբ գինեկոլոգ էր: Նա մոտենում էր աղջիկներին ու ցածրաձայն, որ չշփոթեցնի, խնդրում էր չնստել սառը քարերին: Ասում էր. «Այս ամենը կանցնի, իսկ դուք կարող եք երեխա չունենալ, խնդրում եմ, մի նստեք սառը քարերին, ձեր բերած երեխան ավելի կարևոր գործ է երկրի համար, քան՝ նստելը»: Մենք, իհարկե դժգոհ դեմքեր էինք ընդունում նրա հայտնվելու հետ, բայց հիմա կգտնվի՞ հիսունին մոտ որևէ մասնագետ, որը կհաղթահարի անտարբերությունն ու կմոտենա նստացույցի աղջիկներին՝ նույն խնդրանքը մի քանի անգամ կրկնելով ու արժանանալով ինքնավստահ երիտասարդների հեգնոտ կատակներին: Հետո նա դիմում էր տղաներին, խնդրում էր, որ տղաները թույլ չտան մեզ նստել քարերին:

Մյուսը՝ մեր գրաբարի դասախոս Վազգեն Գևորգյանն էր: Նա Նարեկացու «Մատյանի» թարգմանիչներից է ու դասախոսական ծիրից դուրս մի երևույթ, որի դասերին ոչ միայն գրաբար էինք սովորում, որովհետև նա հատուկ ձև ուներ գրաբար սովորեցնելու, այլ նաև Բախ էինք լսում, ու ինքը վերլուծում էր, Լերմոնտով էր սիրում` կարդում, բացատրում էր: Խիստ էր, հատկապես երբ գրաբարի բարդ հոլովումների ու խոնարհումների արանքում սխալվում էինք, իսկ երբ որևէ խրթին հարց էր տալիս ու, աչքերը փոքրացնելով, սպասում պատասխանի, ու որևէ մեկը ճիշտ էր պատասխանում՝ երեխայի ցնծություն էր ապրում, համբուրում մեր գլուխները, շնորհակալ էր լինում: Երբ Վազգեն Գևորգյանը, նստացույցի օրերին մի ոտքը ձգելով, ձեռնափայտի վրա հենվելով գալիս էր մեզ տեսնելու, ես չէի կարողանում զսպել ոտքի կանգնելու բնազդը, ու նստացույցի նստելու պայմանը խախտվում էր: Նա երևույթ էր ու հասնում էր հրապարակ, որ մեզ հայտնի իր երախտագիտությունը: Այսպես, իրարով` ինչպես կասեին հիմա, մենք գործ էինք անում՝ համընդհանուր գործ:

Նստացույցի մեր լուսաբացները սկսվում էին մաքրությամբ: Դա պարտադիր պայման էր: Ավլում էինք աստիճանները, հարթակը, լվանում էինք քարերը, թափում էինք աղբը, որը հավաքում էինք մոմլաթե տոպրակի դեֆիցիտ ունեցող սովետական երկրում: Հետո նստում ու սպասում էինք: Սպասում էինք արտահերթ նիստ հրավիրելու որոշմանը:

Նստացույցի կարևոր երևույթներից էր երգը: Ցույցերից հետո, չէի կարողանում լսել «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ, ձեր մայրերը ձեզ ղուրբան»-ը: Մեր օրը սկսվում էր այդ երգով, ընթացքում երգում էինք մի քանի անգամ:

Որ տխրում էինք՝ «Ադանայի ողբը»-ն էր: Այս երգի բառերը 88-ին շատ հաղթական էին թվում, իսկ հետո, տարիներ հետո, երբ կարդում էի՝ սարսափում էի, ոնց էինք մենք՝ պայքարող ուսանողներս, որոնք կարող էին տնետուն գնալ և նիստի բերել խորհրդային Գերագույն խորհրդի դեպուտատներին, լուրջ լեզվակռվի մեջ մտնել սովետական առաջնորդների հետ՝ պարբերաբար երգում «կոտորածն անգութ, հայերը թող լան, անապատ դարձավ տխուր Ադանան»: Ոգևորված ժամանակ թնդացնում էինք. «Հիմի էլ լռենք, եղբայր, հիմի է՞լ»-ը, ու դրանով ամեն ինչ ասված էր:

Բայց գիշերը, երբ քաղաքականությունը գնում էր քնելու՝ ուսանողները երգում էին Ռուբեն Հախվերդյանի երգերը, ինքն էլ էր գալիս` նստելու ու երգում էր: Գուրգեն Գաբրիելյանի «Գանձասարն» էինք շատ երգում ու «ավաղ, ճեղք է տալիս սրբատունս» տողի վրա կոկորդներս սեղմվում էր: Ձայնագրիչի վրա ձայնագրված մի երգ էլ էինք լսում, եթե չեմ սխալվում Ստեփանակերտում ստեղծված երգ էր, դրանից միայն մի տող եմ հիշում. «Որքան կարող է մարդ այսպես ապրել, որքան կարող է սրտում ցավ պահել»:

Նստացույցի օրերը համընկել էին մեր տարեվերջյան քննությունների հետ: Ու պարապում էինք աստիճանների վրա: Ես «Լեզվաբանության ներածություն» առարկայի քննությունը պարապել եմ աստիճանների վրա ու ամենաամրապնդված առարկան էր, պատվի հարց էր, չէինք ուզում թվանշանի հարցում մեզ ընդառաջեին ուղղակի: Կանաչ գույնի գիրք էր, ուսանող դառնալուս առաջին օրերին էի առել Աբովյան փողոցի երկար գրախանութից, որտեղ հիմա բազմաթիվ կոշիկի խանութներ են: Էդ. Աղայանի «Լեզվաբանության հիմունքները» վերջերս մեկին տվեցի, ու նա զարմացավ, որ գիրքը վատ եմ պահել: Գիրքը վատ չեմ պահել, ուղղակի գիրքը նստացույցի ժամանակ անձրևներ էր տեսել, տաք սուրճ խմելիս ինչ-որ մեկը կպել էր թևիս ու թափվել էր, գուցե, բացված մնացել էր արևի տակ, բայց քննությունից «հինգ» էի ստացել, ու քննությունն ընդունում էր ինքը՝ Էդ. Աղայանը: Քննության մի օր ամբիոններից մեկի դուռը կիսաբաց էր ու տեսա, որ մեր տղաներից ոմանք, ովքեր ընդհանրապես տուն չէին գնում՝ աթոռներն իրար միացրած քնել էին, իսկ դասախոսներն ու ամբիոնի աշխատողները ներս չէին մտնում, որ նրանց չխանգարեն....տղեքը հոգնած են շատ....:

Մեր նստացույցի կարևոր օրերից էր մայիսի քսանութը: 88-ի մայիսի քսանութին, երբ Մովսես Գորգիսյանն առաջին անգամ բարձրացրեց եռագույնը, մենք նստած էինք աստիճաններին: Այդ ժամանակ «անկախականներ»-ն ու շարժումը զուգահեռ բաներ էին ու իրար հետ չէին: «Ղարաբաղ կոմիտեի» անդամները մեզ զգուշացրել էին նախապես, որ «անկախականներն» իրենց միտինգն անելու են ու գնան, որ մենք չխառնվենք, ուղղակի նստած մնանք, չմասնակցենք: Կոմիտեի ասածն օրենք էր, բայց Մովսեսի խոսքը, ձայնը, խարիզման, ինչպես ընդունված է ասել հիմա և, վերջապես եռագույնը, որն առաջին անգամ բարձրացվեց՝ օրենքից վեր էին: Լուսանկարներ կան, որտեղ մենք կիսաշրջված նայում ենք Մովսեսին, ու արդեն զուգահեռներ չէին նստացույցն ու անկախականների ցույցը: Այդ օրը հարթակի վրա էին Ռաֆայել Իշխանյանը, Վարագ Առաքելյանը: Իսկ մինչ այդ, նստացույցի մասնակիցներս, երբ երեք գույնի սոսնձվող թղթեր էինք գտնում կամ արդեն պատրաստի եռագույն կրծքանշան, համարում էինք, որ Հայաստանի անկախության հարցը բարեհաջող լուծված է…

Մենք գրագետ էինք, համարձակ ու պատերազմի մասին պատկերացում չունեինք: 88-ի ուսանողական նստացույցով մենք հասանք արտահերթ նիստ հրավիրելուն, նիստը տեղի ունեցավ հունիսի տասնհինգին: Նստացույցից հետո ցրվելը դժվար էր: Մենք սովորել էինք միասին ու կարևոր լինելուն: Սա վերջին ուրախ ու ոգևորված վիճակն էր: Նոյեմբերի քսանչորսին Օպերայի դահլիճում, ժողովրդի ու կոմիտեի ջանքերով ապահոված արտահերթ նիստի քվորումն ապահովելուց հետո, որտեղ պիտի ընդունվեր որոշում կենտրոնի որոշումներին չենթարկվելու մասին՝ քաղաքում հայտարարվեց պարետային ժամ: Գեներալ-մայոր Սամսոնովը` ձեռքերը տիրական փռած, հեռուստաէկրանից հայտարարեց այդ մասին` նոյեմբերի քսանչորսի ուշ երեկոյան:

Հաջորդ օրերին, պաշարված հրապարակի հարակից փողոցներից նայում էինք կլոր, դատարկ հրապարակին, զինվորներով լցված Օպերայի մեր աստիճաններին, որտեղ ապրել էինք Երևանի բոլոր բուհերի ուսանողներով քսան օր, իսկ հիմա խլել են մեզնից ամենակարևորը, ամենասիրելին: Մենք դեռ չգիտեինք, որ սա ամենաերկրորդական ու ամենաժամանակավոր կորուստն էր լինելու:

Լուսինե Հովհաննիսյան

Լուսանկարը՝ տրամադրել է Աննա Իսրայելյանը