Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպես է մեկնաբանել ժամանակին սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»:
Ս. Սարգսյանը նաեւ ասել է, թե 2018-ից հետո հանրապետության վարչապետի լիազորությունները շատ ավելի լայն են լինելու, «քան այն, ինչ կիսանախագահական համակարգում վերապահված է այսօրվա նախագահին»։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ առնվազն 2005թ. հետո, երբ փոխվեց Սահմանադրությունն ու անցում կատարեցինք կիսանախագահական համակարգի, նախագահների ու վարչապետների միջեւ ընթացել է անառողջ մրցակցություն: Ընդ որում, այդ ողջ ընթացքում Հայաստանի վարչապետները եղել են ՀՀԿ անդամներ. Քոչարյանի նախագահության օրոք վարչապետ են եղել Անդրանիկ Մարգարյանն ու ինքը՝ Սերժ Սարգսյանը, իսկ իր նախագահության օրոք՝ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու հիմա էլ Կարեն Կարապետյանը: Եթե անկեղծ, ապա այդ հակամարտությունը շատ դեպքերում ցցուն է եղել:
Ու հիմա սահմանադրական այս փոփոխություններից հետո Ս. Սարգսյանը որոշել է 2018թ. ապրիլից իր ձեռքը վերցնել ողջ իշխանությունն արդեն որպես վարչապետ. հո իզուր չի գնացել այս քայլին ու վարչապետին ավելի լայն լիազորություններ ընձեռել, քան այսօրվա նախագահինն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...