Մարդու 5 գլխավոր վախերը
1. Միայնության վախ
Նույնիսկ աուտիզմող տառապող մարդիկ, որոնց բնորոշ է ներամփոփ եւ ապասոցիալական վարքը, հոգու խորքում կարող են զգալ բացարձակ միայնության վախ: Այդ վախի հիմքում մարդու երջանիկ լինելու ձգտումն է: Բայց քանի որ մարդիկ ի սկզբանե «սոցիալական կենդանիներ» են, ապա մենք կարող ենք երջանիկ զգալ միայն՝ գտնվելով եւ դրսեւորվելով սոցիումի մեջ:

2. Մահվան վախ (ակրոֆոբիա, հեմատոֆոբիա եւ այլն)
Հատուկ է պատկերային տիպի մտածողությամբ տագնապող-կասկածամիտ մարդկանց: Հենց այդպիսի մարդիկ են մահվան վախի եւ նմանատիպ այլ ֆոբիաների գլխավոր կրողը. վախ փակ տարածությունից, վախ արյունից, վախ բարձրությունից, վախ հանգուցյալից, վախ ցավից, վախ բռնությունից եւ այլն:

3. Սոցիոֆոբիա (վախ հրապարակային ելույթից), ագորաֆոբիա (երկյուղ բաց տարածւթյունից)
Այս կամ այն չափով բոլորս էլ վախենում ենք արտահայտել մեր զգացմունքները կամ հույզերը այլ մարդկանց ներկայությամբ: Սակայն ոմանց համար այդ վախը դառնում է կպչուն եւ վերածվում է ֆոբիայի: Եւ այդ վախերով տառապում են հիմնականում պատկերային եւ համակարգային տիպերի մտածողությամբ մարդիկ: Եթե առաջինները բնածին ստեղծագործական խառնվածքով մարդիկ են, որոնց համար կարեւոր է ուշադրության կենտրոնում լինելը, բայց հենց ընկալման որոշակի ունակությունների հետեւանքով դրսեւորվում է բեմերից եւ բաց տարածություններից ծագող այդ վախը, ապա երկրորդ խմբի համար դա առավելապես անիրազեկ, ծիծաղելի, հիմար երեւալու վախն է:

4. Վախ սարդերից, առնետներից, խավարասերներից, օձերից, ինքնաթիռներից, հրեշներից, ոգիներից, հայելիներից, միացված համակարգչի մոնտիորից, բարձր կրունկներից
Բոլոր այս վախերը միավորված են մեկ կետում, որովհետեւ դրանց արմատը մեկն է. պատկերային տիպի մտածողության անբավարար հասություն նրանց մեջ, ովքեր բնատուր օժտված են պատկերային ինտելեկտով: Նման վախեր եւ ֆոբիաներ ունեն ի ծնե պատկերային մտածողությամբ անձինք: Նրանք, այսպես կոչված, զգայական խառնվածքով մարդիկ են՝ դերասաններ, նկարիչներ եւ այլն: Այսինքն՝ նրանք, ովքեր մտածում են պատկերներով եւ հույզերով:

5. Վախ սեռական մերձեցումից
Այս վախը հատուկ է ոչ միայն 16-ամյա անչափահասներին, այլ նույնիսկ լիովին հասուն 40-ամյա տղամարդկանց, երբեմն էլ կանանց: Զարմանալիորեն, այդ վախը կրում են այն մարդիկ, որոնք ունեն ավելի բարձր լիբիդո, քան մյուսները: Բայց չնայած դրան՝ առկա է նաեւ բարդ սեքսուալություն՝ առաջին անհաջող փորձի կամ մանկական տարիքում կրած խորը վիրավորանքների եւ ճնշված հույզերի պատճառով:



















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար