Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ ՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներին Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նեթանյահուի այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» են Ռուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրա Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել Ըմբիշ Ալեքսան Շալջյանն՝ արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանություն Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի են Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները

Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներինՀամագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերինԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նեթանյահուի այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» ենՌուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրաՔրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտելԸմբիշ Ալեքսան Շալջյանն՝ արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիրԾառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանությունԻնչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի ենՎրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժություններըՖիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում էԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա ԹալայինիկԸնտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊՄեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքերԼոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԼիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանըԿրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը ԴոնբասիցԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԱռաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. ՊապոյանԱպատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասինՍա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէԻնժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրըԲելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիրԱրուճի եկեղեցում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողներըՀամայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարինՍենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններումՋրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է ՉինաստանՎթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դինAECOM ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի՝ իրենց մշակելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքներըՖրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանիցԿասեցվել է Կապանում գործող լցակայաններից մեկի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունըԵղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարելԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելությունԱլ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակըՄենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներինՎահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողԿրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածելՄի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավիՌոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրությանՈղջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակՊարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողներըՆիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էր
Բիզնես

Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի, բուժման արդյունավետ լուծումների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Մարտիրոսի Վարժապետյանի հետ:

-Պարոն Վարժապետյան, էնդոկրինոլոգներն ահազանգում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճում է: Որո՞նք են հիմնական պատճառները:
-Նախևառաջ բնակլիմայական պայմանները, յոդի պակասը: Հայաստանը գտնվում է բարձրադիր աշխարհագրական գոտում, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Իսկ մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների:
Մեր օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար հարկավոր է օգտագործել այնպիսի սննդամթերք, որի մեջ բավարար քանակությամբ յոդ կա։ Այն անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների արտադրության համար։ Յոդի աղեր շատ կան ձկների և ծովամթերքի, ինչպես նաև խավիարի և ընկույզի մեջ:
Մեր երկրում վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման պատճառներից են նաև իմուն համակարգի խնդիրները, երբ մեր օրգանիզմը սկսում է արտադրել հակամարմիններ սեփական վահանաձև գեղձի նկատմամբ, ինչի արդյունքում տեղի է ունենում բորբոքային պրոցես. գեղձը սկսում է ախտահարվել:
Չերնոբիլից հետո Ուկրաինայում և Բելառուսում գրեթե 10 անգամ ավելացել է վահանաձև գեղձի ուռուցք ունեցող հիվանդների թիվը: Հայաստանում նույնպես այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվն օրեցօր աճում է: Ցավով եմ նշում, որ բավականին երիտասարդացել է վահանագեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը:
Հայաստանում չարորակ ուռուցքների առաջացման պատճառներից մեկը ճառագայթման բարձր աստիճանն է: Մենք պետք է հաշվի առնենք, որ նոր տեխնոլոգիաների (հեռախոսները, հեռուստացույցներ, համակարգիչներ) ճառագայթումը նույնպես նպաստում է ուռուցքների գոյացման շատացմանը, որովհետև վահանաձև գեղձի բջիջները շատ զգայուն են ճառագայթների հանդեպ, և ի տարբերություն մյուս օրգանների, շատ արագ ձևափոխվում և վերածվում են ուռուցքային բջիջների:

-Իսկ որո՞նք են այն ախտանիշները, որոնք ստիպում են մարդկանց դիմել բժշկի՝ այն դեպքում, երբ վահանաձև գեղձի հանգուցավոր ձևերը հիմնականում զարգանում են առանց որևէ գանգատի, և հնարավոր է, որ մարդ չիմանա դրա մասին:
- Ախտանիշները տարբեր են: Նախ նշեմ, որ վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, և դրա պակասը, ինչպես նաև ավելցուկը կարող են հանգեցնել տարբեր գանգատներով մի շարք հիվանդությունների առաջացման։ Եթե յոդի պակասի պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, ապա գեղձն իր ծավալով մեծանում է և առաջացնում սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնալիս, լարված իրավիճակներում: Ծավալի մեծացման հաշվին վահանաձև գեղձը սեղմում է շնչափողը և հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձև կամ խեղդող հազ: Եթե ծավալային փոփոխությունից բացի փոխվում է նաև գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաև ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:
Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, և հիվանդը որևէ գանգատներ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:

-Իսկ որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:
- Վահանաձև գեղձի հանգուցային ախտահարումները ամենատարածված էնդոկրին խնդիրներից են: Մեր երկրի բնակչության շուրջ կեսը տառապում է վահանաձև գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն: Այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետևաբար վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

Բավականին տարածված են նաև հարվահանաձև գեղձի հիվանդությունները: Հարվահանաձև գեղձերը թվով 4-ը /90%/ գտվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին, բլթերի բևեռների մոտ: Այս օրգանները արտադրում են պարատհորմոն, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը օրգանիզմում: Հարվահանաձև գեղձերի գերֆունկցիայի ժամանակ արյան մեջ բարձրանում է պարատհորմոնի մակարդակը, ինչը կարող է հանդիսանալ աղեստամոքսային, սիրտ-անոթային, նյարդային համակարգների տարբեր խանգարումների պատճառ. առաջանում են մկանային և ոսկրային ցավեր, նկատվում են խոցային հիվանդության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացումներ:
Հիպոպարաթիրեոզի /հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի/ հիմնական պատճառն է հանդիսանում նրանց վնասումը կամ հեռացումը վահանաձև գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով: Երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ և ցնցումներ:
Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների և խանգարումների բուժումը: Մակերիկամները զույգ օրգաններ են, որոնք գտնվում են երիկամների վերին բևեռների մոտ և արտադրում են նյութափոխանակության համար մի շարք կարևորագույն հորմոններ՝ կատեխոլամիններ/ադրենալին և նորադրենալին/, ստերոիդային հորմոններ: Մակերիկամներում կարող են զարգանալ հորմոնային ակտիվ ուռուցքներ, որոնց ժամանակ արյան մեջ կտրուկ և անկառավարելի բարձրանում են վերը նշված կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը, ինչը հանգեցնում է նյութափոխանակության, սիրտ-անոթային և այլ համակարգների տարբեր խանգարումների:Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման: Այս ուռուցքը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ և չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների /ադրենալինի և նորադրենալինի/ քանակի կտրուկ և անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, “բուժման չենթարկվող” բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղե-ստամոքսային ուղու տարբեր խանգարումներ և այլ:

-Իսկ վահանաձև գեղձի հանգույցների ժամանակ ո՞ր դեպքերում է ցուցված վիրահատություն:
-Վերջնական ախտորոշման համար կատարում ենք պունկցիոն բիոպսիա, որի հիման վրա որոշում ենք ուռուցքների բուժման ռազմավարությունը: Քանի որ, ինչպես փաստում են առաջատար էնդոկրին վիրաբուժության կենտրոնները, ուռուցքներն ի սկզբանե լինում են կամ բարորակ կամ չարորակ, բարորակ ուռուցքները չարորականալու հատկություն չունեն, հետևապես բուժման հետագա ընթացքը կախված է բիոպսիայի արդյունքից:
Բարորակ ուռուցքների պարագայում վիրահատություններ ցուցված են հետևյալ դեպքերում՝ նախ, երբ առկա է հարևան օրգանի ճնշման երևույթ (վիրահատությունը որոշվում է բժիշկ-պացիենտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով են ուռուցքները անհանգստացնում հիվանդին, որքանով է վատթարացել հիվանդի կյանքի որակը), 2-րդը, պարանոցի էսթետիկ տեսքի վերականգման նպատակով և 3-րդը, երբ հանգույցը հորմոնակտիվ է:
Ցավով պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է:
Միջազգային վիճակագրության համաձայն՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայնաբերվում է չարորակ ուռուցք: Չարորակ ուռուցքները ունենում են մասնագիտացված, դիֆերենցված ձևեր, երբ ուռուցքային բջիջները <<հիշում են>>, թե որ բջիջներից են սկիզբ առել: Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են չդիֆերենցված ձևերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում և անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքույմ արձանագրվում է մահ:
Վահանաձև գեղձի հիվանդություններից է մեդուլյար քաղցկեղը, որն առաջանում է հատուկ C բջիջներից: C բջիջները համարվում են <<ոչ տեղացի բջիջներ>> վահանաձև գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ, այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, և նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք հեռացնում ենք և վահանաձև գեղձը և լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք հիվանդության կրկնվելու հավանականությունը:
Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:

- Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:
- Մեր՝ Էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը, որն իրականացնում ենք նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցրել ենք վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատել ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները:
Ախտորոշման ժամանակակից մեթոդները զգալիորեն բարելավվել են, և այսօր դրանց շնորհիվ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։ Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի, որի անդամն եմ նաև ես, ինչպես նաև ռուսական էնդոկրին վիրաբուժների ասոցիացիայի ուղեցույցներով: Իրականացնում ենք բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է: Հետազոտությունը կատարում ենք վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատման նպատակով:
Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձև կտրվածքի միջոցով: Կիրառում ենք նաև նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ:
Բուժօգնության մեջ օգտագործում ենք նաև բուժման նվազ ինվազիվ, ոչ-վիրահատական մեթոդներ: Մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ, որը դեստրուկցիայի է ենթարկում (քայքայում է) հանգույցների ախտահարված հյուսվածքները` դրանք փոխարինելով շարակցական հյուսվածքներով: Այդ կերպ հանգույցները չափերով փոքրանում են, և եթե գանգատը միայն այն է, որ հանգույցները իրենց ծավալի պատճառով ճնշում են հարևան օրգաններին, ապա այդ մեթոդն ապահովում է բավականին լավ արդյունքներ:

- Իսկ որքա՞ն է տևում հիվանդների ապաքինման շրջանը:
-Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության, բարձրորակ դեղորայքի, արդյունավետ մեթոդների, գերժամանակակից սարքավորումների:Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի: Հիվանդասենյակներում հիվանդները մնում են 1-2 օր, որից հետո տանը շարունակում են դեղորայքային բուժումը: Վահանաձև գեղձի վիրահատությունից հետո նշանակում ենք փոխարինող թերապիա: