Globe and Mail-ը հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության ականատես Քնար Եմենիջյանի հիշատակին
Կանադական Globe and Mail–ը հոդված է նվիրել Կանադայում ապրող Հայոց ցեղասպանության վերջին ականատես Քնար Եմենիջյանի հիշատակին, որը 2017-ին է մահացել։
«Նա վերջին էր, ով կապ ուներ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Չնայած Եմենիջյանը, որը մահացել է հունվարի 19-ին, ապրել է մինչեւ 107 տարեկան, նրա մանկությունը մռայլվել էր անհավանական բռնություններով, որը քիչ էր մնում ընդհատեին նաեւ նրա կյանքը»,- ասվում է հոդվածում։
Հոդվածում մեջբերված են Կանադայում Հայաստանի դեսպանի խոսքերը, որը նշել էր, որ Կանադայի հայկական համայնքի ու հայ ժողովրդի համար Քնար Եմենիջյանը եղել է «ավելի մեծ խորհրդանիշ, քան կարելի էր պատկերացնել»։
Նա ծնվել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում 1909 թ։ 6 տարեկանում նրան վիճակվել է տեսնել Ցեղասպանություն ու պատերազմ։ Քնարի զարմուհու՝ Նազար Արթինյանի խոսքով ընտանիքին հաջողվել է փրկվել միայն որովհետեւ թուրք ընկերը նախազգուշացրել էր Քնարի հորն այն մասին, որ «մտադիր են սպանել բոլոր հայերին»։ Ընկերն ասել էր, որ նրանք պետք է հեռանան տնից ու թաքնվեն ագարակում՝ ընտանի կենդանիների մեջ։ Վերադառնալով տուն՝ Քնարն ու ու նրա ընտանիքը հայտնաբերել են, որ նրանց հարեւաններից շատերը սպանված են։ Փրկվելու համար ընտանիքը ստիպված էր թուրքական անուններ վերցնել։
Այդպես ընտանիքը ապրել է Թուրքիայում 10 տարի, բայց միշտ մտածել է տեղափոխության մասին։ Քնարի որդին՝ Ջոզեֆը պատմում է, որ նրա պապիկը հրաժարվում էր ամուսնացնել աղջկան, չնայած շատերն էին խնդրում նրա ձեռքը։ «Պապս հուսահատորեն ուզում էր մեկնել Թուրքիայից»,-պատմում է նա։
Հենց Թուրքիայում խաղաղություն հաստատվեց, ընտանիքը մեկնեց Ստամբուլ, որտեղից նավով Հունաստան տեղափոխվեց, հետո էլ՝ Ալեքսանդրիա։
Ջոզեֆի պապը շարունակում էր մերժել երկրպագուների բոլոր առաջարկությունները, պատճառաբանելով, որ դստերն ուզում է ամուսնացնել հեղինակավոր ընտանիքից որևէ տղայի հետ։ «Մայրս հանդիպեց հորս, երբ արդեն 34 տաեկան էր»,- պատմում է Ջոզեֆը։ Այդ պահին Քնարի ընտրյալը 41 տարեկան էր, նրա ընտանիքը սնանկացել էր ու նա շատ էր աշխատում, որպեսզի փող վաստակի։ Զույգը երջանիկ ապրել է Եգիպտոսում մինչեւ 1956 թ , բայց հետո սկսվել է ճգնաժամը։ Հայկական համայնքի ներկայացուցիչներն ազգայնականների հարձակումների թիրախում էին հայտնվել։ Նրանց երկու որդիները՝ Ջոզեֆն ու Նուբարը, մեկնել են Կանադա ո ւ բնակություն հաստատել Մոնրեալում։ Իսկ ծնողները նրանց մոտ են տեղափոխվել1971-ին։
2005-ին Կանադան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։106 տարեկանում Քնար Եմենիջյանը ներկա գտնվեց Կանադայի խորհրդարանում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին։
Քնարն ուներ երկու որդի, երեք թոռ ու հինգ ծոռ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...