Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ
Գիտություն

Ֆաստ ֆուդն իրենից ի՞նչ է ներկայացնում եւ ինչո՞ւ է այդքան վտանգավոր

Առողջության համար ֆաստ ֆուդի վտանգների մասին նշված է շատ հետազոտությունների արդյունքներում, եւ ամեն տարի նման հետազոտություններն ավելի մեծաթիվ են դառնում: Չնայած դրան, ֆաստ ֆուդի ճաշարանների ցանց կա աշխարհի երկրների մեծ մասում, եւ քանի որ այնտեղ ուտելիքը, որպես կանոն, ավելի էժան է, քան սովորական ռեստորաններում, շատերը նախընտրում են սնվել հենց այնտեղ:

Փորձենք պարզել, թե ֆաստ ֆուդն իրենից ինչ է ներկայացնում եւ առողջության համար ինչ վտանգներ է թաքցնում:

Շեֆ խոհարարի կարիք չկա

Ինչպես պնդում է սննդամթերքի հարցերով մասնագետ, Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդամթերքի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, սովորական ռեստորանից ֆաստ ֆուդի առաջին տարբերությունը շեֆ խոհարարի, ինչպես նաեւ ընդհանրապես խոհարարների բացակայությունն է: Բանն այն է, որ հաստատություններում, որտեղ ֆաստ ֆուդ են մատուցում, խոհարարի կարիք չկա. բոլոր ճաշատեսակները կիսաֆաբրիկատներից են պատրաստում, որոնք բավական է տաքացնել կամ թեթեւակի տապակել: Այս խնդիրը հեշտությամբ լուծում են աշխատակիցները, որոնք միաժամանակ գանձապահի եւ մատուցողի դեր են կատարում:

Հենց սրա շնորհիվ է ֆաստ ֆուդն այդքան հեշտ ու արագ պատրաստվում, բայց սրա հետ են կապված նաեւ այս մթերքների մեծ թվով բացասական հատկությունները:

Այն չի փչանում

Ինչպես արդեն նշվեց, ֆաստ ֆուդը կիսաֆաբրիկատներից են պատրաստում, որոնք, եթե հատկապես ճաշարանների մեծ ցանցերի մթերքներն են, արտադրում են մեծ ֆաբրիկաներում, որտեղից տարբեր երկրներ են ուղարկում: Որպես կանոն, այս կիսաֆաբրիկատները մեծ քանակությամբ կոնսերվանտներ են պարունակում, այլապես «չեն վերապրի» երկարատեւ փոխադրումները եւ երկարաժամկետ պահպանումը:

Հետաքրքիր է, որ հաճախ ֆաստ ֆուդը շատ երկար ժամանակ չի փչանում նույնիսկ պատրաստելուց հետո. հավանաբար ծանոթ եք համանման փորձերի նյութերին՝ նույնիսկ սառնարանից դուրս երկար ժամանակ պահելու դեպքում հայտնի ճաշարանների համբուրգերները նույնպիսի տեսք ունեն, ինչպիսին հենց նոր պատրաստվածները:

Մեջն ամենեւին այն չէ, ինչ կարծում ենք

Ինչպես նշեց Դավիթ Պիպոյանը, երբ մարդը ճաշարանում հավի նագգեթսներ է պատվիրում, նրան թվում է, թե իրեն հավի մսից պատրաստված ճաշատեսակ կմատուցեն: Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: «Հավի» նագգեթսների բաղադրության մեջ հավի միսը լավագույն դեպքում կազմում է ընդամենը 50 տոկոս, մնացյալը կաշի է, աղացած ոսկոր եւ էժանագին ենթամթերքներ, որոնք այն դարձնում են ավելի փափուկ, համով գրավիչ, սակայն ավելի վնասակար:

Նույնը կարելի է ասել համբուրգերների կոտլետների մասին. եթե կարծում եք, թե դրանք տավարի մսից են պատրաստված, ապա չարաչար սխալվում եք:

Քաղցկեղածիններ

Ֆաստ ֆուդում մեծ քանակությամբ տրանսճարպեր են պարունակվում, որոնց հասցրած վնասը շատ ու շատ հետազոտություններով է ապացուցվել: Վերջերս ԱՄՆ Նյու Յորք նահանգում տրանսճարպերի օգտագործման սահմանափակումներ են մտցրել, որոնց շնորհիվ, գիտնականների խոսքով, ընդամենը 3 տարում սրտի եւ գլխուղեղի կաթվածների թիվը 6 տոկոսով կրճատվել է:

Ընթացիկ տարվանից ԱՄՆ-ում նախատեսել են տրանսճարպերի օգտագործման ազգային արգելք սահմանել, եւ Yale University-ի գիտնականները վստահ են, որ այս արգելքը կօգնի ապագայում հարյուրավոր ու հազարավոր կաթվածներ կանխել:

Ֆաստ ֆուդի ճաշատեսակների մեծ մասը (կարտոֆիլի ֆրի, կոտլետներ եւ այլն) տապակվում են, ինչը դրանք է՛լ ավելի վտանգավոր է դարձնում. ճաշատեսակները բարձր ջերմաստիճանի պայմաններում պատրաստելու եւ հատկապես ձեթի մեջ տապակելու ընթացքում առաջանում է ակրիլամիդ վտանգավոր նյութը, որը, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Ինչպես նշեց Դավիթ Պիպոյանը, հատկապես վտանգավոր է ձեթը բազմակի տաքացնելը. եթե ձեթը 8 ժամ եռացել է (դրա մեջ ինչ-որ բան է տապակվել), ապա հաջորդ օրը այդ ձեթը պետք է նորով փոխարինել: Սակայն սակավաթիվ հաստատություններում են այս կանոնին հետեւում, քանի որ եթե ամեն օր տապակելու համար մի քանի լիտր նոր ձեթ օգտագործեն, սա նկատելիորեն կբարձրացնի պատրաստի արտադրանքի ինքնարժեքը, մինչդեռ աշխատում են ֆաստ ֆուդը հնարավորինս էժան պատրաստել:

Ակրիլամիդը եւ այլ քաղցկեղածին նյութերը հատկապես վտանգավոր են մանկական օրգանիզմի համար, որը դեռեւս թույլ է, չի կարողանում արդյունավետորեն պայքարել վտանգավոր նյութերի դեմ: Հենց այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում երեխաներին չկերակրել ֆաստ ֆուդով եւ նրանց չտալ գազավորված քաղցր ըմպելիքներ:

Նշենք, որ վերամշակված մթերքները, ինչպիսին են նրբերշիկը, ապխտած միսը եւ երշիկը, որոնք հաճախ մտնում են ֆաստ ֆուդի բաղադրության մեջ, ինքնին քաղցկեղածին են համարվում. ԱՀԿ-ն վերջերս այս բոլոր մթերքները մտցրել է այն մթերքների ցանկի մեջ, որոնց օգտագործումը մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Դրանից բացի, վերջերս University of Maryland School of Medicine-ի գիտնականները պարզել են, որ ոչ առողջ սննդակարգը, որը մեծ քանակությամբ հագեցած ճարպեր կամ քիչ քանակությամբ չհագեցած մոնո- եւ պոլիճարպեր է պարունակում, կանանց կրծքի կոշտացում է առաջացնում, ինչն, իր հերթին, կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ:

Աղ եւ շաքար

Ֆաստ ֆուդը նաեւ ահռելի քանակությամբ աղ ու շաքար է պարունակում. դրանք հավելվում են բոլոր ճաշատեսակներին՝ համն ուժեղացնելու համար: Բնականաբար, շաքարը ճաշատեսակը շատ ավելի կալորիական է դարձնում, իսկ աղի ավելցուկը մի ամբողջ շարք խնդիրների, այդ թվում՝ հիպերտոնիայի առաջացման վտանգի գործոնն է: Ավելին՝ Մասաչուսեթս նահանգի Թաֆթս համալսարանի գիտնականները պարզել են, որ աղի, գերազանցապես ֆաստ ֆուդի օգտագործմամբ չհավասարակշռված սնունդը ԱՄՆ-ում կաթվածի, 2-րդ տիպի դիաբետի եւ անոթների ու սրտի հիվանդությունների հետեւանքով մահվան բոլոր դեպքերի կեսի պատճառն է:

Բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ֆաստ ֆուդը շաքարի, պարզ ածխաջրերի եւ ճարպերի մեծ քանակության պատճառով մեծացնում է նաեւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: 

Հիշեցնենք, որ բժշկության եւ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Ռոբին Ուորոնը (Ավստրալիա) Հայաստան այցելության ժամանակ հայերին խորհուրդ է տվել չգայթակղվել ֆաստ ֆուդով եւ ոչ մի դեպքում երկրում «Մակդոնալդսի» ճաշարանների ցանց չբացել: