Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ Վթարային ջրանջատում Մարալիկ քաղաքում Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք «Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումով

ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքներըԱրուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունըԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՎանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածքՎերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ ՓաշինյանինԲերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. ԲայրամովՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին
Վերլուծական

Նախագահը և պետությունը

«Հայաստան 2018-2022» նախագծում սահուն ուրվագծվում է նոր սցենար, որի առանցքը 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն է։

Նա հիմա ֆորմալ- արարողակարգային հանդիպումների փուլում է, ինչը, հասկանալի է, կողմերից ոչ մեկին ոչինչ էական չի տալու։ Այդպիսին է իրականությունը։
Մի պահից կավարտվի նրան մերկապարանոց գովելու ու կամ փնովելու այս փուլը։ Հետո կգա իրականությունը։

Սահմանադրությամբ ունենալով չնչին լիազորություններ, ունենալով պետության ընթացիկ կառավարման վրա օրենքով ամրագրված գրեթե զրոյական լծակներ` 4-րդ նախագահը կանգնած է հավանական մի քանի սցենարների առաջ, և ընտրությունը մեծ մասամբ միայն իրենն է։ Իսկ ընտրությունը հետևյալն է՝ կկարողանա՞ Ա. Սարգսյանը Սահմանադրությամբ չամրագրված, բայց և չարգելված լիազորություններ և դերակատարում վաստակել։ Մյուս կողմից` 4-րդ, և մեծ հաշվով, էքսպերիմենտալ նախագահի ընտրությունը զուտ անձնական չէ, այն ունենալու է իր ազդեցությունը պետության զարգացման` հնարավոր մյուս սցենարների վրա։

Արմեն Սարգսյանի հաջողության հիմնական նախապայմանը

Որքան հնարավոր է արագ և խորքային պատկերացնել Հայաստանի ներկա վիճակը։ Սա ամենևին հեշտ խնդիր չէ, բավական բարդ է ընկալել և ընդունել հայաստանյան իրականությունը։ Ի՞նչ մթնոլորտ է երկրում, ի՞նչ է նշանակում գրեթե 100 տոկոսով կառավարվող քաղաքական դաշտ կամ դրա բացակայություն, ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով է աշխատում մեդիա դաշտը, ի՞նչ աստիճանի է հասել քաղաքացու և պետության օտարացումը միմյանցից, ինչո՞ւ են մարդիկ ընտանիքներով, գյուղերով արտագաղթում, ինչո՞ւ է երիտասարդության 70 տոկոսը մտածում երկիրը լքելու մասին։ Ի՞նչ է կեղծ հայրենասիրությունը, և ո՞րն է խաղաղության գինը։

Արմեն Սարգսյանի դերակատարումը

Նոր սահմանադրությամբ նախագահ դառնալն իսկապես էքսպերիմենտ է։ Մենք չունենք նախադեպ և չգիտենք ,թե բացառապես ներկայացուցչական ֆունկցիաներ ունեցող նախագահը պետության կառավարման համակարգում ինչ դերակատարում կունենա։

Առաջին հայացքից՝ ոչ էական։ Մյուս կողմից՝ Հայաստանն իր ինստիտուցիոնալ զարգացման առումով ֆիզիկական անձանց պետություն է, որտեղ անձերն իրենց ճիշտ և գրագետ դիրքավորմամբ ավելի ազդեցիկ են, քան՝ օրենսդրական լիազորությունները։

Այս մթնոլորտում մեծ է և՛ տապալվելու, և՛ հաջողելու հավանականությունը։ Բանալին գտնվում է հետևյալի մեջ՝ իր համար հարցերի ի՞նչ օրակարգ կսահմանի նախագահը։ Ճիշտ օրակարգը հենց հաջողության բանալին է։

Գուցե արժե, որ Արմեն Սարգսյանը կենտրոնանա հետևյալ երեք կետերի վրա.

1. Բարքեր
2. Վերականգնել կարծիքի, տեսակետի ինստիտուտը երկրում
3. Ներկայացնել բարեփոխումների տեսլականններ

Ուշադրություն դարձրեք՝ այս կետերը չեն պահանջում սահմանադրական լիազորություններ։ Փոխարենը պահանջում են անձնական հատկանիշներ՝ հավելված պաշտոնի բարձր տիտղոսին։

Բարքեր

Երկար տարիների ընթացքում մի շարք պատճառներով Հայաստանում արմատավորվել են արևելյան- հետադիմական բարքեր։ Հայաստանն իր բարքերով ոչ միայն հեռու է եվրոպական տենդենցներից, այլև՝ զիջում է ԵԱՏՄ որոշ պետությունների։ Կենցաղային բնույթի վերնախավի պայմաններում հասարակությունը մոլորված է և չի ստանում առաջադիմական ուղենիշներ։ Հայաստանում վերնախավն ավելի առաջադեմ չէ, քան՝ հասարակության միջին շերտերը։ Սա ակնհայտ է կյանքի բոլոր ոլոտներում։

Սա ժամանակատար պրոցես է, գուցե սրա համար չհերիքի պաշտոնավարման 7 տարին, բայց սկիզբը մի օր պետք է դնել ու դա անել պարզ քայլերով։

Խրամատում զինվոր ունեցող երկրում խաղաղ կյանքը պետք է ունենա իր չգրված օրենքները՝ այսպես կոչված խաղաղ կյանքի դոկտրինը։ Այն պետք է լինի պարզապես զուսպ։

Խոշոր կապիտալի տեր և հայկական վերնախավի մշակույթից դուրս գտնված Արմեն Սարգսյանը կարող է պետական պաշտոնյաներին և մեծահարուստներին իր պահվածքով ուղերձ հղել, որ աղքատ երկրում ամենշաբաթյա թանկ հարսանիքներն ու քեֆերն ընդունելի չեն։

Երբ 18-20 տարեկանները կանգնած են խրամատում, ճիշտ չէ Երեւանում անել միլիոնավոր դոլարանոց հարսանիքներ։ Պետք է զուսպ լինել կյանքի բոլոր դրսևորումներում՝ կենցաղից մինչև աշխատանքային հարաբերությունների մշակույթ, որտեղ քծնանքը վաղուց հաղթում է մտքին։

Բարքերը նախագահի հրամանագրով կարգավորել հնարավոր չէ։ Սա հնարավոր է կարգավորել նախագահի անհատական վերաբերմունքով։


Վերականգնել տեսակետի ինստիտուտը

Հայաստանում հանրային և աշխատանքային գործունեության ամենացավալի կորուստներից մեկը տեսակետի ինստիտուտի կազմաքանդումն է։ Խոսքն ինքնուրույն, սեփական տեսակետի մասին է։ Այս վիճակը մեկ օրում կամ մեկ տարում չի ձևավորվել։

Սա դանդաղ, սողացող պրոցես է, որը հասել է կատարելության մեկ պարզ պատճառով՝ խրախուսվել է։ Սեփական տեսակետ չունենալն այսօր Հայաստանում ամենակոմֆորտ միջավայրն է, որի մեջ հաջողությամբ տեղավորվել են պետական համակարգը, քաղաքական, կուսակցական դեմքերը, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնությունը, ստեղծագործական միությունները, ռեկտորները, մտավորականները և այլն՝ բոլոր նրանք, ովքեր այլ պետություններում կոչված են հասարակություն և հասարակական կարծիք ձևավորելու, նրանք, ովքեր այլ պետություններում և հասարակություններում առողջ բանավեճ, դիսկուրս և, հետևաբար, առողջ զարգացումներ են գեներացնում։ Ասվածը չի վերաբերում միայն համապետական թեմաներին։ Խնդիրն այնքան է խորացել, որ մարդիկ իրենց իսկ ոլորտներին վերաբերող թեմաներում այլևս չունեն կարծիք։ «Անտեսակետ Հայաստանի» մոդելը ոչ մի զարգացում, ոչ մի հեռանկար չի կարող ապահովել։

Արմեն Սարգսյանի՝ իրավական տեսակետից չնչին լիազորությունների հաղթահարման միակ տարբերակը պաշտոնի հեղինակությունը օգտագործելով՝ տարբեր հարցերի շուրջ, երկրում կատարվող իրադարձությունների և պրոցեսների մասին պարբերաբար հրապարակային տեսակետ ձևակերպելն է։ Հասարակության մեջ կա պահանջ՝ հեղինակավոր մարդու տեսակետի։

Ներկայացնել բարեփոխումների տեսլականներ

Ակադեմիական համակարգի, դպրոցական համակարգի, բուհական գիտության, ստեղծագործական միությունների, կինոյի, թատրոնի, լրատվական համակարգի և այլնի, ցանկացած այլ ոլորտի, և ցանկացած այլ հերթականությամբ. պետք է ներկայացնել բարեփոխումների սեփական տեսլականը բոլոր այն համակարգերի, որոնց խորքային բարեփոխումները հետաձգվել են տասնամյակներով։ Անգամ եթե դրանք հետաձգվել են երբեմն սոցիալական, բարոյաէթիկական պատճառներով, բայց ժամանակը հիմա հասունացել է։ Բարեփոխումների տեսլականներ, հայեցակարգեր ներկայացնելը սահմանադրությամբ նոր նախագահին արգելված չէ, և այստեղ չեն կարող լինել խանդի կամ մրցակցության մոտիվներ վարչապետի կամ կառավարության հետ։ Լրիվ հակառակը։ Նախագահի անունից, նախագահի համակարգից ներկայացված ոլորտային բարեփոխումների գաղափարները շատ օգտակար կարող են լինել ռեալ լիազորություններով օժտված գործադիր իշխանության և, իհարկե, հասարակության համար, որին պետք է օգնել՝ վերականգնել պետության զարգացման հարցում իր մասնակցությունը։

Ամփոփում

Հայաստանն այն վիճակում է, որ հարցերն այլևս ուղիղ պատասխան են ակնկալում։ Կգնա՞ այս ճանապարհով Ա. Սարգսյանը, թե՞ կնախընտրի պասիվ դիտորդի սահմանադրական իր դերը։ Դա կարճ ժամանակում պարզ կլինի։ Անձնական կապերը, լավ հարաբերությունները, կրթվածությունը, լավ CV-ն՝ կարևոր են, բայց դրանք բոլորը միջոցներ են`գործ անելու համար։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի