Հեռացվեց հսկայական կիստան. Արամյանց ԲԿ-ի պրոֆեսիոնալների լուծումները
Բժշկի փորձառությունն ու մասնագիտական բարձր որակները օգնում են նույնիսկ ամենաբարդ դեպքերին արդյունավետ լուծում տալ: Արամյանց ԲԿ-ի մասնագետները երբեք չեն խուսափում գործ ունենալ ոչ սովորական իրավիճակների հետ՝ վստահ լինելով, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու:
Օրերս Արամյանց ԲԿ էր դիմել 29-ամյա Ա.Ա.-ն որովայնի խոռոչում սուր ցավերով, աղիների անանցանելիության ախտանշաններով: Որովայնային առաջնային պատը տեսանելի դեֆորմացված էր: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է աղիների անանցանելիությունը, որը հետևանք էր աջ ձվարանի հսկա կիստայի ոլորման /շուրջ 30 սմ×15սմ մեծության կիստան ճնշում էր աղիները/:
Արամյանց ԲԿ ընդհանուր վիրաբույժներ Վահագն Մաթևոսյանի և Արթուր Նանյանի կողմից շտապ ցուցումով իրականացվել է որովայնահատում:Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է աջ ձվարանի հսկա կիստա, որը ոլորվել էր ոտիկի շուրջ: Կատարվել է աղիների անանցանելիության լիկվիդացիա, աջ ձվարանի նեկրոզված հսկա կիստայի հեռացումով:
Պացիենտն իրեն շատ լավ է զգում, ու արդեն իսկ դուրս է գրվել ամբուլատոր հսկողության տակ՝ աստիճանաբար վերադառնալով իր առօրյա աշխատանքին:




















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...