Ինչու՞ են մարդիկ վստահում անծանոթներին
Անծանոթին վստահելը կամ չվստահելը կախված է տվյալ մարդու ծանոթների որեւէ մեկի հետ անծանոթի նմանությամբ, հայտնել են Նյու Յորքի համալսարանի հոգեբանների խումբը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով на Proceedings of the National Academy of Sciences-ը։
Հետազոտության առաջին հատվածում 91 կամավորներ պետք է որոշեին ցուցադրված լուսանկարներում պատկերված գործընկերներից որ մեկին կվստահեն իրենց գումարը՝ պայմաններով՝ գործընկերոջը փոխանցած գումարը քառապատկվելու էր եւ գործընկերը կամ կկիսվեր գումարը, կամ ամբողջ գումարը իրեն կպահեր։ Գործընկերներից մեկը 93 տոկոս դեպքերում կիսվել է գումարը, մյուսը՝ 60 տոկոս, երրորդը՝ միայն 7 տոկոս։
Երկրորդ փորձի ժամանակ մասնակիցները պետք է ընտրեին գործընկերոջը երեք նոր լուսանկարներից։ Իրականում դրանք նույն լուսանկարներն էին, բայց համակարգչային գրաֆիկայի միջոցով փոփոխված։ Մասնակիցները հակված են եղել ընտրել այն գործընկերոջը, որը ազնվորեն բաժանել էր գումարը։
Գիտնականները նաեւ վերլուծել էին մասնակիցների ուղեղի ակտիվությունը։ Երկու փորձերի պարագայում էլ ակտիվացել է ուղեղի նույն հատվածը՝ մասնավորապես, նշաձեւ մարմինը, որը պատասխանատու է որոշումների ընդունման եւ էմոցիոնալ արձագանքի համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար