Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, կսկսվի քաղաքական պրոցես Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Ով որ ունի մեկ ձայնից ավելի, ինքն իմ դասակարգային թշնամին է Սահմանադրությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը․ վարչապետ Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղել ՀՀ կառավարությունը հաստատեց դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը Յուվենտուսը պարտություն կրեց, իսկ Նապոլին հաղթանակ տոնեց Ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան Կասեցվել է Միլագրո հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ Թեհրանը պատրաստ է դիվանագիտության. Արաղչի Ի՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ)

Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, կսկսվի քաղաքական պրոցեսՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍՈվ որ ունի մեկ ձայնից ավելի, ինքն իմ դասակարգային թշնամին էՍահմանադրությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը․ վարչապետՄադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղելՀՀ կառավարությունը հաստատեց դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկըՅուվենտուսը պարտություն կրեց, իսկ Նապոլին հաղթանակ տոնեցԱմեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. ԱղաջանյանԿասեցվել է Միլագրո հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձԹեհրանը պատրաստ է դիվանագիտության. ԱրաղչիԻ՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ)Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգըԱրուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասինԳևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարումՎազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումներըՆա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտՎերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովԼիվերպուլը սեփական հարկի տակ հյուրընկալեց լոնդոնյան ՉելսիինԼՂ-ից տեղահանվածները կշարունակեն սոցաջակցություն ստանալ նաև 2027-ինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետՔնեսեթի ընտրությունների արդյունքները խոչընդոտում են ՎաշինգտոնինՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային խոսույթի առնչությամբՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակելԳեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիCOP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՖուտբոլային երեկոն անսպասելի ավարտ է ունեցելԱնդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանըՆորատուսցի Ալիկ մականվամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնիցԵրևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլըՖլավիու Բոլսոնարուն բաց նամակ է հրապարակել բրազիլացի ժողովրդինԻսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում էԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի հերթական նիստը (տեսանյութ)Apple-ը խորհուրդ է տվել խնդիրների դեպքում դիմել AppleCare ծառայությանըՍոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ ՊապոյանԱրան դու ես․ քաշքշուկ Ազգային ժողովում (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըՌուսաստանն իր Rassvet նախագիծը դիտարկում է որպես Starlink-ի այլընտրանքԾավ բնակավայրում խմելու ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆՕգուտների արդար բաշխումը՝ COP17-ի օրակարգումԻրանում ԱԹՍ-ների արտադրությունը դժվարացել էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԿարևոր գործ․ Սոս Ջանիբեկյանի մեկ օրը հրշեջ-փրկարարների հետ (տեսանյութ)ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (տեսանյութ)Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխեցին խողովակների գողությունը (տեսանյութ)
Հայաստան

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ

2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստին ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրանց ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 800 դրամ ամսական ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը։

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մենք բոլորս վճարում էինք դրոշմանիշային վճար, որը 1000 դրամից ավելի էր, 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 1 մլն դրամ ստացող բոլոր աշխատողների համար այդ վճարը փոխվեց, դարձավ 1000 դրամ, և այստեղ մենք ունեինք խնայողություն, որը պլանավորել էինք քաղաքացիների այս խմբի համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից կանցնի 200 հազար դրամը և կլինի մինչև 500 հազար դրամ, պետությունն այս պարագայում կսուբսիդավորի 6000 դրամը, ինչպես որ 2026 թվականին է իրականացվել, իսկ մնացած 4400 դրամը կվճարի արդեն քաղաքացին։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով 2027 թվականի հունվարի 1-ից աշխատող անձանց հնարավորություն կընձեռվի նաև կամավոր հիմունքներով ապահովագրելու իրենց փոխկապակցված անձանց։

«Սա նշանակում է, որ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգում՝ իրենք վճարելով նրա համար, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի»,- ասաց նախարարը։

Ավելի վաղ որոշում էր կայացվել, որ էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդները ևս ներառվեն ապահովագրական համակարգում։ Նախարարը հիշեցրեց, որ նրանց համար այդ հնարավորությունը կբացվի հունվարի 1-ից, և որ որոշման նախագծով կարգավորվում են նաև նրանց վճարման մեխանիզմները։

«Համակարգում կընդգրկվեն այն տաքսի վարորդները, որոնք էլեկտրոնային հարթակներում ունեն գրանցման երկու տարվա պատմություն, և որոնց ընդհանուր շրջանառությունը 2026 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ավելի է եղել նվազագույն աշխատավարձից։ Սա էլ ուղղված է նրան, որ մենք նախ ապահովենք կայունությունը, երկրորդ՝ մեր տաքսի ծառայությունների վարորդները ևս հնարավորություն ունենան համակարգից օգտվելու»,- ասաց նա։

Նախարարը հիշեցրեց՝ կա 350 հազար անձ, որոնք ունեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս որոշման նախագիծը շատ կարևոր է մարդկանց բարեկեցությունը բարելավելու իմաստով։