Թոմ Հենքս. Իսկ մենք կանցնենք Հայաստանի միջով
«Իսկ մենք կանցնենք Հայաստանի միջով»,– ասում է «Ինֆերնո» ֆիլմում պրոֆեսոր Լենգդոնի դերում նկարահանված հայտնի ամերիկյան դերասան Թոմ Հենքսը, նկատի ունենալով Պալացո Վեկո թանգարանում ցուցադրված՝ Հայաստանի 16-րդ դարի քարտեզի ետեւում գտնվող գաղտնի տարածքը։ Ամերիկացի գրող Դեն Բռաունի նույնանուն վեպի հիման վրա նկարահանված՝ ռեժիսոր Ռոն Հովարդի ֆիլմը, էկրաններին դուրս եկել է 2016 թվականին։ Ըստ սյուժեի՝ պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնին վիճակված է կանգնեցնել հանելուկային չարագործներին, ովքեր մտադիր են մահացու վիրուս տարածել։ Խորհրդավոր պատմության լուծումը կապված է «Դժոխքի» (իտ. inferno)՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասի հետ։ Ֆիլմի գործողությունները, ինչպես եւ վեպում, ծավալվում են իտալական Ֆլորենցիա քաղաքում, Առնո գետի ափին։ Որպեսզի բացահայտեն խորհրդավոր վիրուսի գաղտնիքը եւ փրկեն մարդկությունը, ֆիլմի հերոսն ու իր ընկերուհին անցնում են Ֆլորենցիայի ամենահայտնի տեսարժան վայրերով։

Փրկության ճանապարհը անցնում է նաեւ Պալացո Վեկոյով (Սինյորիի պալատ կամ Պալացո Դուկալե՝ 13-14րդ դարերում կառուցված կառավարական նստատեղ), որի քարտեզների սրահում էլ հենց ներկայացված է Ծովից ծով Հայաստանի միջնադարյան քարտեզը։
Ֆիլմում Լենդրոն ոչ միայն մատնացույց է անում Հայաստանի քարտեզը, այլ նաեւ բացում է քարտեզի միջի գաղտնադուռը։ Այս նույն դրվագը ներկայացված է նաեւ Բրաունի գրքում։ Պալացո Վեկոյի՝ Հայաստանի քարտեզը, որն ամբողջովին ձեռքի աշխատանք է, յուրահատուկ գիտական փաստաթուղթ–արվեստի գործ է համարվում։ Մեծ քարտեզի 53 հատվածները միասին կազմում են Աշխարհի քարտեզը, որը ստեղծվել է 1563-1575 թվականներին՝ վերածննդի դարաշրջանի հայտնի քարտեզագիրներ Ստեֆանո Բուոնսինյորի եւ Իգնացիո Դանտիի կողմից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան