Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասին Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ) Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները Ուկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարի Երկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեց Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան

Սեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասինՆոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ)Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներըՈւկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարիԵրկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրելՌուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբԱնդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեցԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱվանեսյանՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունիԱվարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներըՀորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿՍուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասՎարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովինՀայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացումԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շարունակվում են շինարարական աշխատանքներըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանըՃամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համարENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա ԵրևանումԳևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետԷյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառովՌուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծըՀունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցիՀայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարըՉինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղՄեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՕդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՉվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավըՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինՀյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններինԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԳևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջՖրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՍալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնիԱրարատ Միրզոյանը այցելել է Լատվիայի Bovo GAS բիոգազի արտադրման գործարանՀրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումըԲուդապեշտն արտաքսում է ռուս 10 դիվանագետի, Մոսկվան՝ խոստանում պատասխանելՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցներըԼավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումըԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում«Բարսելոնան» ֆինանսական տարին ավարտել է 18 միլիոն եվրոյի վնասովԴավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարըՌուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հայաստան

Մետալուրգիականը՝ առանց դիմորդների, բժշկականը՝ մեծ մրցույթով. ավարտվել է բուհական ընդունելությունը

2026 թ․ սեպտեմբերին Հայաստանի մասնավոր և պետական բուհերը 10․958 նոր ուսանող կունենան։ Սա բուհ և մասնագիտություն հայտագրած շուրջ 15․800 դիմորդների 69, իսկ շրջանավարտների ընդհանուր թվի 49 %–ն է։ Ընդհանուր առմամբ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով համալրվել է բուհական տեղերի 86 %-ը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփմամբ՝ վերջին հինգ տարիներին բուհեր ընդունվողների թիվը կայուն կերպով աճում է՝ 9․700-ից հասնելով 11․000-ի։

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական և ոչ պետական բուհերում կսովորի շուրջ 11 հազար առաջին կուրսեցի։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփմամբ՝ դիմորդների թվով առաջատարը Երևանի պետական համալսարանն է, ապա տնտեսագիտականն ու պոլիտեխնիկականը:

Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը։ Բժշկականի «ստոմատոլոգիա», ԵՊՀ–ի «տնտեսագիտություն» և «իրավագիտություն» մասնագիտություններում 1 տեղի համար 3 դիմորդ է մրցել՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը․ «Ամենամեծ մրցույթը գրանցվել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ 3 դիմորդ պայքարել է 1 տեղի համար։ 7 անվճար և 100 վճարովի տեղի համար պայքարում էր 318 դիմորդ Հաջորդը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է»։

Ընդունելության քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերից հետո չի համալրվել բուհական տեղերի շուրջ 14 %–ը։ Թափուր է մնացել շուրջ 3․000 տեղ, որոնցից 140-ը՝ անվճար։ Այս առումով առաջատարը դարձյալ Ագրարային համալսարանն է։ Բայց կան նաև ռազմավարական ու արդյունաբերական նշանակություն ունեցող ոլորտներ, որոնք դիմորդներ չեն ունեցել․  «Պետական 13 բուհում և մասնաճյուղում 37 մասնագիտությամբ երկու փուլերից հետո առաջին կուրսեցի չկա։ Օրինակ՝ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի մետալուրգիան, որտեղ արդյունաբերական հսկաներ կան, ուսանող չունի։ Իսկ 11 բուհերի 33 մասնագիտություններով ընդունվել է ընդամենը մեկական ուսանող»։

Դիմորդներն իրենց նախասիրություննե՞րը, թե՞ աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնելով են մասնագիտություն և բուհ ընտրել․ 

«Ծրագրավորողը ունի ազատություն աշխատելու տարբեր երկրներից, և հիմա կա պահանջարկ հենց այդ մասնագիտությունների համար»։

«Ավարտել եմ 16 ավագ դպրոցը, ընդունվում եմ Ժողինստիտուտ՝ Տնտեսագիտական համալսարան, Զբոսաշրջության բաժին»։

«Դիմել եմ ԵՊՀ՝ ռոմանոգերմանական բաժին, անգլերեն և գրականություն։ Հունվարինը իմ ցանկացածից բավականին ցածր ստացվեց, այդ պատճառով լրացուցիչ փուլին մասնակցեցի»։

Վիճակագրությունն այդուհանդերձ փաստում է, որ աշխատաշուկայի պահանջների և դիմորդների նախասիրությունների միջև խզումը պահպանվում է. մինչ բժշկականն ու իրավագիտականը գերբեռնված են, ռազմավարական նշանակություն ունեցող ճարտարագիտական ու ագրարային ոլորտները շարունակում են կադրերի պակաս զգալ:

armradio