Սպորտը եւ նիհարելը դիաբետն ավելի արդյունավետ են վերահսկում, քան դեղերը. հետազոտություն
Դիետան եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 2-րդ տիպի դիաբետն ավելի արդյունավետ են վերահսկում, քան դեղերը: Այսպիսի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի հետազոտողները:
Քաշի վերահսկման ծրագրերին մասնակցած հիվանդները զգալիորեն ավելի հազվադեպ են 2-րդ տիպի դիաբետի դեմ դեղերի կարիք ունեցել, նրանց արյան մեջ նաեւ ավելի հաճախ է գլյուկոզայի առողջ մակարդակ եղել: Այսպիսին են դիաբետով տառապող 1500 հիվանդների մասնակցությամբ հետազոտության արդյունքները, որոնք առողջ կենսակերպի հատուկ դասընթացներ են անցել: Նրանց ձեռք բերած արդյունքները համեմատել են դեղեր ընդունող հիվանդների ձեռքբերումների հետ: 16-շաբաթական ռեժիմի ավարտից հետո առաջին խմբի կամավորների մոտ դիաբետի դեմ դեղեր ընդունելու պահանջ չի դիտվել: Նրանք նաեւ կիսով չափ հազվադեպ են բախվել իրենց վիճակի վատթարացմանը մինչեւ այն փուլ, երբ անհրաժեշտ է մշտապես ինսուլին ընդունել:
Երեք տարում անգամ ընդամենը 500 գրամով նիհարած հիվանդներն արդեն տպավորիչ արդյունքների են հասել: Սակայն ամենամեծ առաջընթացը նկատվել է նրանց շրջանում, ովքեր կարողացել են առնվազն 5 կգ-ով նիհարել: Հաջորդ 3 տարիներին նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կայուն նվազել է:
Մարզումների ժամանակ, որոնք 4 ամսվա ընթացքում 90-ական րոպեով անցկացվել են յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ, հիվանդները ֆիզիկական ծանրաբեռնվածությունների վերաբերյալ հրահանգներ են ստացել ու հետեւել են կանանց համար օրական 1400 եւ տղամարդկանց համար օրական 1900 կալորիա պարունակող դիետայի: Նրանք նաեւ օգնություն են ստացել կոգնիտիվ վարքի թերապիայի մասնագետներից, որոնք նրանց օգնել են նիհարել:
Սա իսկապես առաջին խոշոր հետազոտությունն է, որն ապացուցում է, որ սեփական քաշի կառավարումը կարող է ավելի արդյունավետ լինել դիաբետի դեմ ցանկացած դեղից:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...