Երգեցողությունն օգնում է հաղթահարել հետծննդյան դեպրեսիան
Երգեցողությունը կանանց օգնում է հաղթահարել հետծննդյան դեպրեսիայի ախտանիշները: Այս մասին հայտնում են Centre for Performance Science-ի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) գիտնականները:
Գիտնականների խոսքով՝ երիտասարդ մայրիկները, որոնց մոտ այս հոգեկան խանգարման ախտանիշներ են նկատվում՝ չափավորից մինչեւ ուժգին, զգալիորեն ավելի արագ են հոգեկան առողջությունը վերականգնում, եթե հաճախում են խմբակային երգեցողության պարապմունքների: Եվ չնայած հետազոտության հեղինակները չեն պատասխանել այն հարցին, թե ինչու է այդպես, գիտնականների նախորդ դիտարկումները ցույց են տվել, որ երգեցողությունը դեպրեսիան բուժելու հատկություն ունի, քանի որ այն մարդուն թույլ է տալիս իր զգացմունքներն ավելի լավ արտահայտել եւ դրա հետ մեկտեղ թեթեւանալ:
Հետազոտության հեղինակները հետեւել են 134 կանանց վիճակին նրանց մայրանալու առաջին 40 շաբաթների ընթացքում: Կանանց 2 խմբի են բաժանել: Սռաջինում ընդգրկվածները 10 շաբաթ հետո մասնակցել են երգեցողության խմբակային պարապմունքների, իսկ երկրորդում ընդգրկվածները հոգեբանի աջակցության ստանդարտ ծրագիր են ստացել: Առաջին խմբի կանայք լսել են մյուս մասնակիցների երգը եւ իրենք էլ են երգերը սովորել, ինչպես նաեւ ստեղծել են մայրության հետ կապված սեփական երաժշտական կոմպոզիցիաներ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երգեցողությունը եւ տարբեր կարգի կրեատիվ գործունեությունը արագացնում են հետծննդյան դեպրեսիայի հետ բախված կանանց վերականգնման ժամանակը: Նախկինում գիտնականների այլ խմբեր եկել են այն եզրակացության, որ խմբակային երգեցողությունը միայնությամբ տառապող տարեց մարդկանց շրջանում դեպրեսիվ ախտանիշների դեմ պայքարելու հրաշալի միջոց է: Հնարավոր է՝ սա կապված է այն բանի հետ, որ զբաղմունքի այս տեսակը մյուսների հետ ինտենսիվ շփում է պահանջում, ինչը մարդու համար չափազանց կարեւոր է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար