Տղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում
Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո իր տպավորություններով ու ապրումներով։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ չնայած բաց թողնված տիտղոսներին, ինքը հպարտանում է իր թիմով։
«Տղաների ու ակումբի համար միայն հպարտություն եմ զգում։ Իհարկե, վիրավորական է, որ բոլոր ճակատներում վերջնական հաջողության հասնելու համար մեզ մի փոքր չհերիքեց։ Սակայն, միևնույն է, այս արդյունքներով արժե հպարտանալ։ Ֆուտբոլում ամեն ինչ որոշվում է մանրուքներով, և մենք դեռ մանրամասն կվերլուծենք այս ամենը»,- ասել է Սպերցյանը։
Անդրադառնալով թիմի պահեստայինների նստարանի կարճ լինելու հանգամանքին՝ կիսապաշտպանը չի բացառել, որ դա իր ազդեցությունն ունեցել է, սակայն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հիանալի մրցաշրջան են անցկացրել։ Նա նաև պարզաբանել է Կորդոբայի փոխարինումը վճռորոշ խաղում՝ նշելով, որ պատճառը վնասվածքն էր։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարը» 66 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ չեմպիոնի տիտղոսը նվաճած «Զենիթին» զիջելով ընդամենը երկու միավորով։ Իսկ Ռուսաստանի Գավաթի սուպերեզրափակչում «ցուլերը» հետխաղյա 11-մետրանոցներով ցավալի պարտություն կրեցին Մոսկվայի «Սպարտակից» (հիմնական ժամանակ՝ 1:1, 11մ.՝ 3:4)։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը