Խաղը մթագնվեց Լիոնել Մեսսիի վնասվածքով
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆիլադելֆիային»։ Հանդիպումն աչքի ընկավ անհավանական արդյունավետությամբ և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 6:4 հաշվով, սակայն խաղը մթագնվեց Լիոնել Մեսսիի վնասվածքով։
«Ինտեր Մայամիի» կազմում փայլեց Լուիս Սուարեսը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Դուբլ իր ակտիվում գրանցեց Խերման Բերտերամեն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ռոդրիգո Դե Պաուլը։ Հյուրերի կազմում պատասխան հեթ-տրիկի հեղինակ դարձավ Միլան Իլոսկին (երկուսը՝ 11-մետրանոցից), մեկ գոլ էլ խփեց Բրունո Դամիանին։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ՝ ընդհատելով 4 խաղ անընդմեջ գոլ խփելու իր շարքը։ Ավաղ, 38-ամյա աստղային ֆուտբոլիստը չկարողացավ մինչև վերջ անցկացնել հանդիպումը։ 73-րդ րոպեին արգենտինացին փոխարինվեց։ TNT Sports-ի հաղորդմամբ՝ Մեսսին փոխարինում է խնդրել ձախ ազդրի վնասվածքի պատճառով։ «Ինտեր Մայամիի» բժշկական շտաբն առաջիկայում կգնահատի հարձակվողի վիճակը և վնասվածքի լրջության աստիճանը։
Այս խաղից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ֆիլադելֆիան» 7 միավորով եզրափակում է աղյուսակը (15-րդ տեղ):
Նշենք, որ սա թիմերի վերջին հանդիպումն էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: MLS-ի կանոնավոր առաջնությունը 7-շաբաթյա դադար է վերցնում և կվերսկսվի հուլիսին։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը