Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար

800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամՖերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
Աշխարհ

ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի արդյունքներով ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է․

«Պատիվ ունեմ նշելու, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքն այսօր  Երևանում՝ մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից։

Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, անկեղծ երախտիքս հայտնել Եվրամիությանը սերտ համագործակցության և գործընկերական հարաբերությունների համար, այդ թվում՝ գագաթնաժողովի աշխատանքի համակազմակերպման, և մասնավորապես՝ երկու գործընկերների, ովքեր ընդլայնել են այս ֆորումի աշխարհագրությունը։ Ես նաև պետք է ընդգծեմ Ադրբեջանի նախագահի հեռակա մասնակցությունը և Թուրքիայի փոխնախագահիմասնակցությունը։

Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ, անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների կարիք կա՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում։ Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան և կանաչ անցումը։

Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության, երկարաժամկետ կայունության տեսանկյունից՝ ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական և էներգետիկ ուղղություններով։ Մենք ընդգծել ենք սրանք՝ որպես ընդհանուր առաջնահերթություններ: Քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և բաց, ինտեգրված և փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը:

Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաև խաղաղության և կայունության ընդլայնմանը: Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը, և համագործակցությունն ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին։

Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։

Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումն ավելի լայն տարածաշրջանում։ Տվյալ գագաթնաժողովը վերահաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման և առավել լավ համակարգված և առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։

Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաև կամրապնդեն մեր փոխգործակցությունը և փոխընկալումը։

Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով՝ նշել, որ իր գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում՝ ևս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը։

Երախտիքս հայտնում եմ նաև տեղական և միջազգային լրատվամիջոցներին, ովքեր իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր  միջոցառումը լուսաբանելով։

Ի վերջո, թույլ տվեք նախագահ Կոշտա, Ձեզ շնորհակալություն հայտնել կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար և Հայաստանի Հանրապետության թեկնածությունը առաջադրելու և այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։ Հուսով ենք, որ կհամաձայնեք»։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը  նամականիշ են մարել՝ նվիրված «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում» թեմային։ 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված տարբերանշանը: Նամականիշի ներքևի հատվածում հայերենով առկա է «ԵՔՀ գագաթնաժողով 04.05.2026 Երևան» գրառումը: