Նախատեսվում է կայացնել վերջնական որոշում Ուկրաինային վարկի տրամադրման վերաբերյալ
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, որ հույս ունի՝ Ուկրաինայի համար նախատեսված շուրջ 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկը կհաստատվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Եվրամիության առաջնորդները չորեքշաբթի կհավաքվեն Կիպրոսում կայանալիք գագաթնաժողովում, որտեղ նախատեսվում է կայացնել վերջնական որոշում վարկի տրամադրման վերաբերյալ, գրում է BBC-ին։
Վարկի հաստատումը նախկինում հետաձգվել էր Հունգարիաի դիրքորոշման պատճառով։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել էր, որ Ուկրաինան վերսկսի ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։
Օրբանի կուսակցությունը վերջերս պարտվել էր խորհրդարանական ընտրություններում, իսկ երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետները պատրաստ են վերսկսել «Դրուժբա»-ի գործունեությունը։
«Հունգարիայում ընտրություններից հետո գործընթացը նոր թափ է ստացել, և ես ակնկալում եմ դրական որոշում առաջիկա 24 ժամվա ընթացքում», -նշել է Կալլասը՝ ընդգծելով, որ նախկինում ևս դիրքորոշումների փոփոխություններ են եղել, սակայն այժմ խոչընդոտների վերացման հավանականությունը բարձր է։
Կալասը հայտնել է, որ Եվրոպայի արտաքին գործերի նախարարները «նաև կոչ են արել արագ առաջընթացի հասնել Ռուսաստանի դեմ ուղղված 20-րդ պատժամիջոցների փաթեթի հարցում»։ Այս փաթեթը նույնպես արգելափակվել էր Հունգարիայի կողմից։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
100 եվրոյով տոմս գնած տղամարդը շահել է Պիկասոյի 1 մլն արժողությամբ կտավ
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....