Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Պակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհեր Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար

Վառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից ի վեր առաջին անգամ ունի Ադրբեջանի հետ հաստատված խաղաղություն՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսին նախորդած շրջանում երբեք խաղաղություն չի եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Պատերազմի եռագլուխ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ, նաև 2018 թվականից առաջ մենք  ունեցել ենք խաղաղություն։

Իհարկե, այս պնդումը ցինիկ սուտ է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով։  Ընդ որում, զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվն էլ էականորեն ավելի մեծ է։  Սա, թերևս, նրանց պատկերացումն է խաղաղության մասին, որ ամեն տարի շարունակաբար մենք ունենանք զոհեր, իսկ մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի և վիրավորների բացակայություն, խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։

Նախորդող շրջանում մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ունեցել ենք փոխհրաձգություններ, պարբերաբար եղել են դիպուկահարների մարտեր, դիպուկահարների մինի պատերազմներ։ Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե այդ իրավիճակը և մեծ պատերազմի հետ հարաբերությունները ի՞նչ են եղել և ի՞նչ են նշանակել։ Իմ ասածն այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել նաև, թե ինչպես և ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը։  

«Դա էլ, ըստ էության, գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությամբ, ինքնիշխանությամբ, պետականությամբ, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ և տնտեսական զարգացմամբ։ Նաև սա է պետք արձանագրել, որ այդ վճարամիջոցն արդեն սպառվել էր 2016 թվականին, երբ տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը։ Ոչ միայն տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել էր բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս էր ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել այս պնդումը, ես հղում կանեմ արդեն իսկ հրապարակված և բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի օգոստոսի նամակին»,- ասել է վարչապետը։  

Փաշինյանի խոսքով՝ իր հայտարարությունը, որ նախորդ շրջանում երբեք խաղաղություն չի եղել, իսկ հիմա խաղաղություն է հաստատված, հիմնավորում է նրանով, որ 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով Հայաստանը չի ունեցել զոհեր և վիրավորներ։  

«Իսկ գործնականում մենք զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի փետրվարից։ Այսինքն, վերջին նման դեպքն արձանագրվել է 2024 թվականի սկզբին»,- նշել է նա։

ՀՀ վարչապետը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ոչ թե ստորագրված, այլ նախաստորագրված է, սակայն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արդեն իսկ դե յուրե ամրագրում ունի։

«Դե յուրե ամրագրումը 2024 թվականին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կողմից ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգի ընդունումն է, որն ընդունվելուց հետո երկու երկրներում համապատասխան ընթացակարգերով վավերացվել է՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ փաստաթղթում է, որ Ալմաթիի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Եվ սա ունի դե յուրե բարձրագույն նշանակություն երկու երկրներում։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով ճանաչել են, որ անկախ Հայաստանը իր տարածքով նույնական է Խորհրդային Հայաստանի հետ, և անկախ Ադրբեջանը իր տարածքով նույնական է Խորհրդային Ադրբեջանի հետ։ Սա է խաղաղության հիմքը, և սա ունի երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ ահա այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում է պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը բազում զոհերի և զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ հասել է խաղաղության։

«Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին... մենք հասել ենք խաղաղության, և ազատ, ժողովրդավար, զարգացող, բարեկեցիկ, ինքնիշխան Հայաստանը նրանց հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է։ Դրանից ավելի մեծ գնահատական նրանց զոհողություններին մենք չենք կարող մատուցել։ Եվ ուրեմն խաղաղությունն այսօր արդեն դե յուրե հաստատված է, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր խաղաղությունն է, իր ստեղծած խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղության վրա աշխատել է, այդ արդյունքին հասել է իր ընտրած իշխանությունը։ Իշխանությունը խաղաղություն հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն՝ 2021 թվականի արտահերթ  խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով և այն իրականացնելով։ Եվ ուրեմն գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Անկեղծ ասեմ՝ որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը»,- եզրափակել է Փաշինյանը։